Երևան`   +10 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

Հունաստան - Հայաստան․ առաջին խաղակեսից հետո հաղթում ենք

382
Երեքշաբթի, 11 հունիսի, 2019 թ., 23:40
Հունաստան - Հայաստան․ առաջին խաղակեսից հետո հաղթում ենք

Հունաստանի մայրաքաղաք Աթենքի «Օլիմպիական» մարզադաշտում ընթանում է Եվրո-2020-ի ընտրական փուլի Հունաստան - Հայաստան հանդիպումը։ Առաջին խաղակեսից հետո Հայաստանի հավաքականը հաղթում է՝ 2։0 հաշվով։

Հանդիպման 8-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց մեր հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը։ Հանդիպման 32-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Գևորգ Ղազարյանը՝ խփելով Հայաստանի հավաքականի երկրորդ գոլը։