Երևան`   +10 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

«Պետք է կարողանանք բարձր պահել մեր ազգի պատիվը»․ Արմեն Գյուլբուդաղյանց

310
Երկուշաբթի, 10 հունիսի, 2019 թ., 21:00
«Պետք է կարողանանք բարձր պահել մեր ազգի պատիվը»․ Արմեն Գյուլբուդաղյանց

Հունիսի 11-ին կայանալիք Եվրո-2020-ի ընտրական փուլի Հունաստան - Հայաստան հանդիպմանն ընդառաջ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը խոսեց խաղից իր ակնկալիքների մասին․ «Ե՛վ ֆուտբոլիստները, և՛ մարզիչները հաղթած և պարտված խաղն աշխատում են շատ շուտ մոռանալ ու անցնել հաջորդ խաղին: Վաղը կարևոր խաղ է, և մենք պետք է անենք ամեն ինչ՝ լավ արդյունքի հասնելու համար: Ուժեղ հավաքականի հետ խաղալիս փորձում ես պարզել նրա ուժեղ և թույլ կողմերը: Մենք ավելի շատ կկենտրոնանանք մեր խաղի վրա: Այո՛, հաշվի կառնենք նրանց լավ որակները և ուժեղ կողմերը: Ամեն ինչ անելու ենք հաղթանակի համար։ Ոչ մեկին ոչինչ չունենք ապացուցելու: Մենք հագնում ենք ազգային հավաքականի խաղաշապիկը և պետք է կարողանանք մեր նվիրվածությամբ, մեր աշխատանքով բարձր պահել մեր ազգի պատիվը՝ յուրաքանչյուր խաղում»։