Երևան`   +10 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

Մհեր Մարկոսյանը՝ Եվրոպայի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն

265
Կիրակի, 09 հունիսի, 2019 թ., 21:15
Մհեր Մարկոսյանը՝ Եվրոպայի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն

Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում ավարտին է մոտենում ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը։ Հայաստանը 86 կգ քաշային կարգում ներկայացնող ազատ ոճի ըմբիշ Մհեր Մարկոսյանը նվաճեց արծաթե մեդալ։

Մհերը որակավորման փուլում 6։4 հաշվով հաղթեց Շվեդիան ներկայացնող Մոհամադ Սարդար Տիմորիին, 1/8 եզրափակչում 10։0 հաշվով հաղթեց իսպանացի Սանտիագո Սանչես Վարելային, 1/4 եզրափակչում 6։2 հաշվով հաղթեց բելառուս Յարոսլավ Յադկուսկիին, իսկ 1/2 եզրափակչում հաղթեց ռուսաստանցի Սլավիկ Նանիևին։ Եզրափակչում Մարկոսյանը 2։3 հաշվով պարտվեց վրացի Միրիանի Մաիսուրաձեին։