«Պետք է իրավիճակը ճիշտ գնահատենք»․ Գևորգ Ղազարյան
![]() Այսօր Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան - Լիխտենշտեյն (3։0) հանդիպումից հետո մեր հավաքականի հարձակվող Գևորգ Ղազարյանն ամփոփեց թիմի խաղը. «Լիխտենշտեյնի մասին շատ բան չեմ կարող ասել: Նրանք խաղացին այնքան, որքան մենք թույլ տվեցինք նրանց: Խփածս գոլը մշակված տակտիկայի արդյունք էր: Հաղթանակի ցանկությունն էր մեծ և ճիշտ մարզումների արդյունք էր։ Այսօրվա խաղում ամենակարևորն այն էր, որ թիմի գործողություններում թարմություն կար: Ճիշտ է, Լիխտենշտեյնը շատ ուժեղ հավաքական չէր, բայց մեր խաղում թարմություն կար, շարժ կար: Շատ հանգամանքներ կան, որ պետք է վերլուծել ու հասկանալ, թե որ խաղին, ինչի համար և ինչպես ստացվեց:
Խոսելով Հունաստանի հավաքականի հետ կայանալիք խաղից՝ Ղազարյանը նշեց․ «Շատ լավ է, որ ուրախ տրամադրությամբ կմեկնենք Հունաստան։ Հույներին շատ լավ ճանաչում եմ: Մեծամասնության հետ խաղացել եմ «Օլիմպիակոս»-ում։ Ուժեղ թիմ ունեն։ Պետք է իրավիճակը ճիշտ գնահատենք, քանի որ Լիխտենշտեյնը և Հունաստանը տարբեր մակարդակի մրցակիցներ են»։ |

Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
15710.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
15110.11.2026, 10:24
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
23208.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
19708.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
20308.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
16107.11.2026, 12:18
