Երևան`   +10 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

Հրաչյա Մարգարյանը կպայքարի ոսկե մեդալի համար

425
Կիրակի, 09 հունիսի, 2019 թ., 00:50
Հրաչյա Մարգարյանը կպայքարի ոսկե մեդալի համար

Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում անցկացվող ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում պայքարի մեջ են մտել ազատ ոճի ըմբիշները: Հայաստանը ներկայացնող 61 կգ քաշային Հրաչյա Մարգարյանը, հաղթելով բոլոր մրցակիցներին, դուրս եկավ եզրափակիչ։

Մարգարյանը պայքարն սկսեց 1/16 եզրափակչից՝ 6։5 հաշվով հաղթելով Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Սաբանովին, 1/8 եզրափակչում 14։2 հաշվով պարտության մատնեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Ջաբրայիլ Ցիկիևին, քարորդ եզրափակչում 6։4 հաշվով հաղթեց հույն Գեորգիոս Պիլիդիսին, կիսաեզրափակչում՝ 5։2 հաշվով ուժեղ գտնվեց թուրք Համզա Ալաչայից։ Եզրափակչում Հրաչյայի մրցակիցն Ուկրաինան ներկայացնող Ալեքսանդր Եշչիենկոն է։