«Չմտածե՛ք խուսափել պատասխանատվությունից»․ Արթուր Սաքունց
![]() Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուրեմն, որպես իշխանություն լափել ու խժռել են հանրային ռեսուրսները, զավթել են պետությունը՝ մարդկանց հասցնելով աղքատության, զրկել են որակյալ դպրոցում որակյալ կրթություն ստանալու իրավունքից․ դե հարուստների երեխաներն են կարող միայն կրթություն ստանալ (չնայած, դա էլ կասկածելի է), մարդկանց ազատազրկել են իրենց չարած հանցանքների համար՝ միայն իրենց ուզածից այլ կերպ մտածելու համար, սեփականզրկել են, ունեզրկել են տնազուրկ են արել, հիմա ասում են՝ դե ոչինչ, անցած լինի, պատասխանատվություն չենք վերցնում ու չպետք է նաև պատասխանատվություն կրենք, իսկ պատասխանատվության ենթարկելու պահանջն էլ բաժանում է հանրությանը։ Բա իհարկե, պետք է բաժանի թալանողին, գռփողին, լկտի անպատժելիին օրինապահ, մարդկային արժանապատվությունը հարգողից, անպատժելիության մտածելակերպը օրենքի առջև հավասար պատասխանատվության սկզբունքը հարգողից։ Ավելին՝ դեռ մի հատ էլ թիրախավորում են իրենց իսկ կողմից իրավական, ժողովրդավարական, սոցիալական և ինքնիշխան պետությունը ոչնչացրածների հանցավոր կառավարման հետևանքները, պատճառները բարձրաձայնողներից։ Այո, այլևս պետք է բաժանարար գիծ քաշվի անօրինակությունը օրինականություն «լավ մարդ» համարողների առջև։ Չի լղոզվելու այդ սահմանը, որից ներքև պետության և նրա քաղաքացիների արժանսպատվության ոչնչացումն է, նվաստացումն է։ Այդ սահմանի լղոզմամբ՝ չմտածե՛ք խուսափել պատասխանատվությունից։ Դա ոչ միայն Ձեր գնահատականն է լինելու, այլև՝ որևէ հետո եկողների, որ երբևէ մտքերում անգամ չանցկացնեն, թե կարող են սեփական դուքանի տեղ օգտագործել պետությունը, մարդկանց։ Ու հիմա նաև եթերն ու օդն աղտոտելով՝ փորձել խուսափել պատասխանատվությունից, չի ստացվելու։ Հանգիստ ու զուսպ»։ |

Հռոմի Կոլիզեումի տարածքում անվտանգության հատուկ միջոցառումներ կգործեն
142Երեկ, 23:06
«Վեհափառը վարչապետի ենթական չէ, Մայր Աթոռը կառավարության գերատեսչություն չէ»․ Հարություն Աղա-Սարգսյան
108Երեկ, 21:42
Մայորը համածառայակիցների ներկայությամբ սրբիչով քերել է զինվորի դեմքը
184Երեկ, 20:36
«Ֆեյսբուքում ափաշկյարա կեղծ տոմսեր են վաճառում, իսկ ՆԳՆ լուռ «ծխում է անկյունում»»․ Կարեն Հեքիմյան
118Երեկ, 19:30
«Իսկ ամեն ինչում ձախողված Փաշինյանն ու նախարարնե՞րը երբ են ազատվելու պաշտոններից»․ Ոսկան Սարգսյան
144Երեկ, 17:54
«Անշարժ գույքի ոլորտում աշխատող բրոքերները կամ գործակալները կլպում են մարդկանց փողերը»․ Վահան Բաբայան
97Երեկ, 17:06
