COP17-ի շրջանակում Սևանա լճի պահպանման և վերականգնման համար կհատկացվի 1,4 միլիոն դոլար
![]() Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (GEF) միջոցով 1,4 մլն դոլարի ֆինանսավորում կհատկացվի Սևանա լճի պահպանման և վերականգնման համար։ Այս մասին հայտարարել է COP17-ի նախագահ, Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։ Նրա խոսքով՝ սա Հայաստանի առաջին ծրագիրն է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի շրջանակում։ Մաթևոսյանը նշել է, որ COP17-ի շրջանակում կառավարություններից, բարեգործական կազմակերպություններից և ներդրողներից ստացված ֆինանսական պարտավորությունները թույլ են տալիս բոլոր աղբյուրներից մոբիլիզացնել ավելի քան 1,8 մլրդ դոլար և աջակցել կենսաբազմազանության պահպանմանն ուղղված վճռական քայլերին։ Նախարարը հայտարարել է, որ այս գումարը լրացնում է ավելի վաղ հայտարարված 500 մլն դոլարի չափով պարտավորությունն ու 300 մլն եվրոյի նպատակային ֆինանսավորումը, որոնց մասին հայտնի էր դարձել նախօրեին։ Մաթևոսյանի խոսքով՝ COP17-ի առաջին շաբաթը ցույց տվեց բազմակողմ համագործակցության հնարավորությունները։ Մասնակիցները կարևոր որոշումներ են կայացրել կենսաանվտանգության, ինվազիվ օտարածին տեսակների, կրթության ոլորտում գենդերային հարցերի և տեղեկատվության փոխանակման վերաբերյալ։ |

«Խզե՛ք պայմանագիրը. հերիք եղավ, կյանքներս կերան». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
5212:06
«Գերակա շահ են ճանաչվելու այն տարածքները, որոնք պետք են Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման համար». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
7710:18
Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից (տեսանյութ)
9809:36
Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ
11708:12
Մեծ Բրիտանիան մեծացնում է պաշտպանությանը հատկացվող ծախսերը մի քանի միլիարդով
32803:07
«Քանի դեռ ամենավերևում թուրքական իշխանություն է, ներքևում ազգայինը ունենալու է սոսկ տեղային, փոքր ազդեցություն». Նաիրի Հոխիկյան
20802:12
