Երևան`   +6 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 10 դեկտեմբերի, 2025 թ.

«Իմ ցուցումով քրեական գործ է հարուցվել իմ մերձավոր ազգականի դեմ». Նիկոլ Փաշինյան

1068
Հինգշաբթի, 04 ապրիլի, 2019 թ., 22:50
«Իմ ցուցումով քրեական գործ է հարուցվել իմ մերձավոր ազգականի դեմ». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չեմ ուզում մազոխիստի տպավորություն թողնել, բայց ուզում եմ տեղեկացնել, որ իմ անմիջական ցուցումով քրեական գործ է հարուցվել իմ մի մերձավոր ազգականի թույլ տված ենթադրյալ չարաշահման փաստի առիթով:

Կասկած չկա, որ գործը լիարժեք կքննվի և մեղավորները կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության:

Սա նոր Հայաստան է, և վարչապետի որևէ մերձավոր չի կարող վեր լինել օրենքից կամ լինել արտոնյալ»: