Վրաստանում կարգելվի մեկանգամյա կիրառության պլաստիկե սպասքի շրջանառությունը
![]() Վրաստանում 2026 թվականի հունվարի 1-ից, միանգամյա օգտագործման պլաստիկե սպասքի շրջանառության արգելքի հետ մեկտեղ, կսահմանվեն նաև ֆինանսական տույժեր։ Այս մասին գրում է aliq.ge-ն։ Խորհրդարանն արագացված կարգով կքննարկի նախագիծը, որի համաձայն՝ «Սննդի համար նախատեսված պլաստիկե նյութերի և իրերի (առարկաների) տեխնիկական կանոնակարգի» պահանջների խախտումը կհանգեցնի 1000 լարի տուգանքի՝ համապատասխան արտադրանքի բռնագրավմամբ, իսկ կրկնակի խախտումների դեպքում՝ 2000 լարի տուգանքի՝ համապատասխան արտադրանքի բռնագրավմամբ։ Բռնագրավված արտադրանքը կփոխանցվի Պետական գույքի ազգային գործակալությանը։ Կառավարության որոշմամբ՝ 2026 թվականի հունվարի 1-ից արգելվում է պլաստիկե պատառաքաղների, դանակների, գդալների, փայտիկների, ափսեների, ծղոտների և սննդի տարաների, դրանց կափարիչների, բաժակների և լայնացված պոլիստիրոլից պատրաստված կափարիչների արտադրությունը, ներմուծումը և շուկայահանումը։ Սննդի հաստատություններին նաև արգելվում է սպառողներին մատակարարել/առաջարկել պատրաստի սնունդ՝ օգտագործելով միանգամյա օգտագործման պլաստիկե սննդի տարաներ և բաժակներ։ |

Ամենայն Հայոց կաթողիկոսի վերաբերյալ ներկա պահին քրեական վարույթ առկա չէ
1819:18
«Հուսիկ աբեղա Սմբատյանը նշանակվել է Գևորգյան ճեմարանի և Վազգենյան դպրանոցի տեսուչ»․ Մայր Աթոռ
6018:54
«Լավ է, երբ գերտերության առաջնորդը ջերմ հարաբերություններ ունի ՀՀ ղեկավարի հետ»․ Թաթուլ Հակոբյան
7718:12
«Մի՛ մասնակցեք խաղարկային հոլովակներում»․ Մհեր Մկրտչյան (տեսանյութ)
11316:36
«Պատերազմ տեսած երկրում ապաստարանները կա՛մ փակ են, կա՛մ վերածված պահեստների ու աղբանոցների»․ Սոնա Աղեկյան (տեսանյութ)
9516:18
«Կարող ա՞ սպասում եք՝ արևը դուրս գա ու մաքրի փողոցները»․ Արմենակ Դանիելյան (տեսանյութ)
5915:30
