«Թուրքիայի շնորհիվ է, որ Եվրոպան այսօր ապօրինի միգրացիայի ծովում չի խեղդվում». Հունգարիայի վարչապետ
![]() Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Թուրքիան Եվրոպային փրկել է միգրացիայի ալիքից։ Օրբանի խոսքով՝ եթե Թուրքիան սահմաններին չկանգներ, Եվրոպայում ապրելն անհնար կլիներ: «Թուրքիայի շնորհիվ է, որ Եվրոպան այսօր ապօրինի միգրացիայի ծովում չի խեղդվում»,– հավելել է Հունգարիայի ղեկավարը՝ շնորհակալություն հայտնելով Անկարային՝ վարած քաղաքականության համար: Օրբանը մասնրամասներ է ներկայացրել նաև Էրդողանի հետ անցկացված հանդիպումից՝ տեղեկացնելով, որ քննարկվել են էներգետիկ համագործակցությանը վերաբերող հարցեր: Այս համատեքստում վերջինս տեղեկացրել է, որ Հունգարիան ԱՄՆ-ի հետ համաձայնության է եկել՝ ռուսական գազի և նավթի վրա պատժամիջոց չկիրառելու հարցում, իսկ Մոսկվայի հետ վերջերս կայացած բանակցություններում համոզվել, որ Ռուսաստանը կշարունակի էներգիայի մատակարարումը, գրում է «Էրմենիհաբեր»-ը։ Բացի այդ, Օրբանը նշել է, որ Թուրքիան և Հունգարիան համաձայնության են եկել գազի մատակարարման հարցում և հավելել, որ Հունգարիայի խոշոր էներգետիկ ընկերությունները պատրաստ են ընդլայնել համագործակցությունը թուրքական ընկերությունների հետ։ |

«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
141Երեկ, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
154Երեկ, 14:24
«Գևորգ Պապոյանն է աշխարհից կտրվել 2 անգամ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
127Երեկ, 13:18
«Անցած տարի մենք ավելի քան 2 անգամ աշխարհից արագ ենք զարգացել»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
130Երեկ, 13:00
«Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, 30 տոկոս գազի մաքսատուրք կարող է ավելանալ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
146Երեկ, 12:30
«Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
121Երեկ, 11:24
