Հայկ Կոնջորյանն առանձնատուն է գնել շուկայականից անհամեմատ էժան գնով
![]() «Հետքը» գրում է․ «Աբովյան համայնքի Առինջ Բ թաղամաս 7/19 հասցեի Հայաստանում Բելառուսի դեսպանատան հարևանությամբ գտնվող առանձնատունը պատկանում է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին և կնոջը՝ Շուշան Ալեքսանյանին։ Կոնջորյանն այս առանձնատունը ձեռք է բերել 2024 թվականի հուլիսին։ 2025 թվականի մայիսի 29-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած 2024 թվականի գույքի, եկամուտների և ծախսերի հայտարարագրում Կոնջորյանը և կինը նշել են, որ բնակելի տունը ձեռք են բերել 54 մլն դրամով։ Բնակելի տունը ձեռք է բերվել հիփոթեքային վարկով, որը տրամադրել է «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն։ «Հայէկոնոմբանկից» Կոնջորյանը և կինն ստացել են 48 մլն 238 հազար դրամ վարկ։ Հավանաբար մնացած 5.7 մլն դրամը տրվել է՝ որպես կանխավճար։ Բնակելի տունը երկհարկանի է, ունի նաև ավտոկայանատեղի։ Հայկ Կոնջորյանը բնակելի տունը ձեռք է բերել «Միլոն մայնինգ» ՍՊԸ-ից։ Այս ընկերությունը պատկանում է Բաբկեն Հովակիմյանին։ Հովակիմյանին պատկանող մեկ այլ ընկերության՝ «Միլոն ռեալթի» ՍՊԸ-ի տնօրենը Ավետ Կոնջորյանն է՝ Հայկ Կոնջորյանի եղբայրը։ Դատելով համացանցում առկա լուսանկարներից՝ Բաբկեն Հովակիմյանը և Հայկ Կոնջորյանը ունեն ընկերական հարբերություններ։ Պարզելու համար, թե ինչ արժե բնակելի տունը, զանգահարեցինք «Միլոն մայնինգ» ՍՊԸ։ Ընկերության աշխատակիցը մեզ հայտնեց, որ բնակելի տան 1 քմ-ն արժե 420 հազար դրամ։ Բնակելի տան ներքին մակերեսը 240 քմ է, սակայն գնելու դեպքում անհրաժեշտ է վճարել միայն բնակելի մակերեսի՝ 180 քմ-ի արժեքը։ Կատարելով պարզ մաթեմատիկական գործողություն՝ կստանանք, որ Կոնջորյանի առանձնատան նման առանձնատուն ձեռք բերելու համար անհրաժեշտ է 75 մլն 600 հազար դրամ՝ 21 մլն 600 հազար դրամով ավելին, քան նշված է Կոնջորյանի հայտարարագրում։ ...Ի դեպ, 54 մլն դրամը պատահական թիվ չէ։ Համաձայն Հարկային օրենսգրքի՝ վճարված եկամտային հարկը հնարավոր է հետ ստանալ, եթե անշարժ գույք ձեռք բերելու գործարքի պայմանագրային արժեքը չի գերազանցում 55 մլն դրամը»։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։ |

Ամենայն Հայոց կաթողիկոսի վերաբերյալ ներկա պահին քրեական վարույթ առկա չէ
1819:18
«Հուսիկ աբեղա Սմբատյանը նշանակվել է Գևորգյան ճեմարանի և Վազգենյան դպրանոցի տեսուչ»․ Մայր Աթոռ
6018:54
«Լավ է, երբ գերտերության առաջնորդը ջերմ հարաբերություններ ունի ՀՀ ղեկավարի հետ»․ Թաթուլ Հակոբյան
7718:12
«Մի՛ մասնակցեք խաղարկային հոլովակներում»․ Մհեր Մկրտչյան (տեսանյութ)
11316:36
«Պատերազմ տեսած երկրում ապաստարանները կա՛մ փակ են, կա՛մ վերածված պահեստների ու աղբանոցների»․ Սոնա Աղեկյան (տեսանյութ)
9516:18
«Կարող ա՞ սպասում եք՝ արևը դուրս գա ու մաքրի փողոցները»․ Արմենակ Դանիելյան (տեսանյութ)
5915:30
