Թրամփը հավաստիացնում է, որ Մադուրոյի օրերը հաշված են
![]() Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի քաղաքական կարիերան մոտենում է ավարտին, Politico-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը։ «Նրա օրերը հաշված են», - ասել է Թրամփը՝ հավելելով, որ Վաշինգթոնի ռազմական ակտիվությունը Կարիբյան ավազանում կսրվի։ Սակայն նախագահը հրաժարվել է բացահայտել Վենեսուելայի նկատմամբ ԱՄՆ-ի ռազմական ռազմավարության մանրամասները։ Սեպտեմբերից ի վեր, Թրամփի ցուցումով, ԱՄՆ-ի զինված ուժերը հարվածներ են հասցնում Վենեսուելայի ափերի մոտ գտնվող նավերին, որոնք, ըստ ԱՄՆ-ի, կապված են թմրամիջոցների կարտելների հետ։ Այս գործողությունների հետևանքով զոհվել է ավելի քան 80 մարդ։ Նոյեմբերին Փենթագոնի քարտուղար Փիթ Հեգսեթը հայտարարել է «Հարավային նիզակ» գործողության մեկնարկի մասին, որը թիրախավորում է Արևմտյան կիսագնդում թմրամիջոցների կարտելները։ Նույն ամսին Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգթոնը շուտով կսկսի պայքարել Վենեսուելայից թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ ցամաքային ճանապարհով՝ առանց բացահայտելու հնարավոր ռազմական գործողությունների մանրամասները։ The Wall Street Journal-ը, հղում անելով աղբյուրներին, հաղորդել է, որ հեռախոսազրույցի ժամանակ ԱՄՆ-ի նախագահը Մադուրոյին զգուշացրել է ուժ կիրառելու իր պատրաստակամության մասին, եթե նա կամավոր չլքի իր պաշտոնը։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
