ԱՄՆ-ն Ուկրաինային մի քանի օր է տվել կարգավորման ծրագիրն ընդունելու համար. #FT
![]() Թրամփի-ի վարչակազմը Կիևին սահմանափակ ժամանակ է տվել՝ համաձայնելու Ուկրաինայի ճգնաժամը լուծելու՝ ԱՄՆ-ի ծրագրին, երեքշաբթի օրը հաղորդել է Financial Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։ «ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դեսպաններն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին օրեր են տվել՝ ընդունելու խաղաղության համաձայնագիրը, որը պահանջում է, որ Ուկրաինան ճանաչի տարածքային կորուստները՝ ԱՄՆ-ի անորոշ անվտանգության երաշխիքների դիմաց, ասել են բանակցություններին ծանոթ պաշտոնյաները»,- հաղորդել է թերթը։ Ըստ թերթի՝ Զելենսկին իր եվրոպացի գործընկերներին ասել է, որ այս պահանջը ներկայացվել է չորեքշաբթի օրն ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի և նախագահի փեսայի՝ Ջարեդ Քուշների միջև տեղի ունեցած զրույցի ժամանակ։ «Կիևին առաջարկված ժամանակացույցին ծանոթ անձը հայտնել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հույս ունի համաձայնության գալ մինչև Սուրբ Ծնունդ»,- նշել է թերթը։ Ըստ աղբյուրների՝ Զելենսկին Ուիթկոֆին և Քուշներին ասել է, որ իրեն ժամանակ է պետք՝ իր եվրոպացի գործընկերների հետ խորհրդակցելու համար, նախքան ամերիկյան առաջարկին պատասխանելը։ Ավելի վաղ Axios-ը, հղում անելով ուկրաինացի և ամերիկացի պաշտոնյաներին, հաղորդել էր, որ Զելենսկին այժմ ԱՄՆ-ի կողմից ավելի ու ավելի մեծ ճնշման տակ է՝ առաջարկվող ծրագրին համաձայնելու համար։ Ըստ պորտալի՝ ԱՄՆ-ի ներկայիս առաջարկը ներառում է ավելի խիստ պայմաններ, քան նախորդ տարբերակները՝ Զապորոժիեի ատոմակայանի տարածքի և վերահսկողության նման հարցերի վերաբերյալ, սակայն անպատասխան է թողնում անվտանգության երաշխիքների վերաբերյալ հիմնական հարցերը։ |

«ԹՐԻՓՓ-ը նաև Երասխով անցնող ճանապա՞րհն է»․ Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
5413:00
«Աղետալի պատերազմից հետո ուրիշ սահմռկեցուցիչ բան դժվար է պատկերացնել», «մի փորձեք լինել ավելի դաշնակ և քոչարյանական»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
7112:42
«Կիրառվել են թաքնված տեսախցիկներով արված տեսագրություններ և տարածվել մոնտաժված տեսանյութեր». «Ուժեղ Հայաստան»
7612:36
«ԹՐԻՓՓ-ի լայնությունն ինչքա՞ն է»․ Քրիստինե Վարդանյանը՝ Արարատ Միրզոյանին
7612:12
«Կրեմլը դեռ չի ծանոթացել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը կասեցնելու վերաբերյալ զեկույցին»․ Պեսկով
8312:00
«Սա ընտրական գործընթացի կացնահարում է». Մեսրոպ Եսայան
9511:48
