Գլխավոր դատախազը բողոք է ներկայացրել Հրանտ Բագրատյանի գործով
![]() ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի գործը Վճռաբեկ դատարանում է: ՀՀ գլխավոր դատախազը բողոք է ներկայացրել գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ: Այս մասին հայտնում է «Առավոտ»-ը։ «Գործով զեկուցվող դատավոր է նշանակվել Լիլիթ Թադեւոսյանը: ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին մեղադրանք էր առաջադրվել 2023 թվականի ապրիլի 4-ին Հայաստանի Ազգային ժողովի շենքի մոտ «Միասին» շարժման կազմակերպած հանրահավաքում բռնության կոչեր անելու համար: Մեղադրանքի հիմքում դրվել է նրա ելույթը, որտեղ մասնավորապես ասել էր. «Արա, ինչի՞ եք մեռնում, վերացրե՛ք էդ մարդուն, վերջացրե՛ք արա։ Վերացրե՛ք այդ իշխանությունը ձեր ուժով, թափով»։ Նախկին վարչապետը մեղադրվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին բռնության կոչեր հնչեցնելու համար։ Թե առաջին, եւ թե վերաքննիչ ատյանները արդարացրել են նախկին վարչապետին՝ նրա արարքում հանցակազմ չլինելու հիմքով»,- գրել է լրատվամիջոցը։
|

Ամենայն Հայոց կաթողիկոսի վերաբերյալ ներկա պահին քրեական վարույթ առկա չէ
1819:18
«Հուսիկ աբեղա Սմբատյանը նշանակվել է Գևորգյան ճեմարանի և Վազգենյան դպրանոցի տեսուչ»․ Մայր Աթոռ
6018:54
«Լավ է, երբ գերտերության առաջնորդը ջերմ հարաբերություններ ունի ՀՀ ղեկավարի հետ»․ Թաթուլ Հակոբյան
7718:12
«Մի՛ մասնակցեք խաղարկային հոլովակներում»․ Մհեր Մկրտչյան (տեսանյութ)
11316:36
«Պատերազմ տեսած երկրում ապաստարանները կա՛մ փակ են, կա՛մ վերածված պահեստների ու աղբանոցների»․ Սոնա Աղեկյան (տեսանյութ)
9516:18
«Կարող ա՞ սպասում եք՝ արևը դուրս գա ու մաքրի փողոցները»․ Արմենակ Դանիելյան (տեսանյութ)
5915:30
