Երևան`   +6 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 10 դեկտեմբերի, 2025 թ.

«Քրիստոնեությունն առաջին հերթին քաղաքակրթական կատեգորիա է, և նոր միայն՝ կրոնական». Վահրամ Մարտիրոսյան

68
Այսօր, 01:12
«Քրիստոնեությունն առաջին հերթին քաղաքակրթական կատեգորիա է, և նոր միայն՝ կրոնական». Վահրամ Մարտիրոսյան

Գործարար Վահրամ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Քրիստոնեությունն առաջին հերթին քաղաքակրթական կատեգորիա է, և նոր միայն՝ կրոնական։
Հեթանոսությունը, իր հերթին, իրենից ներկայացնում էր անտիկ քաղաքակրթական կոնստրուկտ, և նոր հետո՝ կրոնական ուղղվածություն։ Բայց հեթանոսությունը՝ որպես քաղաքակրթություն, հասել էր իր տրամաբանական սահմանին, և բազմաաստվածային համակարգը բնականորեն անցում էր կատարում միաաստվածայինի։
Այս առումով, 301 թվականին մեր կողմից քրիստոնեության ընդունումը ոչ թե պարզապես հանգամանքների դասավորություն էր, այլ բնական օրինաչափություն։ Պատահականություն չէ նաև, որ առաջադեմ ազգերի հիմնական մասը քրիստոնյա է. կարելի է ասել՝ ժամանակակից աշխարհը կառուցել են հենց քրիստոնյաները։
301 թվականին մենք, առաջին հերթին, միացել ենք նոր ձևավորվող առաջադեմ աշխարհին և եղել ենք առաջադեմների ավանգարդում»։