«Խոշտանգել են 14 տարեկան արցախցի երեխային». Ռոման Երիցյան
![]() «Խոշտանգել են 14 տարեկան արցախցի երեխային»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռոման Երիցյանը՝ հրապարակելով տեսանյութ, որում մանրամասնել է տվյալ դեպքի մասին. «Շատ զազրելի երևույթ է տեղի ունեցել արցախցի 14 տարեկան անչափահասի մասնակցությամբ: Ցանկանում եմ քննադատել տեղի ունեցածը, մանավանդ՝ ոստիկանության աշխատակիցների գործելաոճը: 14 տարեկան երեխային, որը ենթադրաբար կասկածվում է ինչ-որ հանցագործության կատարման մեջ, հետագայում պարզվել է, որ անգամ արարքը հանցագործություն չի հանդիսանում, շենքի շքամուտքից դուրս գալու պահին 3-4 ոստիկաններ հարձակվում են նրա վրա և, բիրտ ուժ կիրառելով, նրան ձերբակալում, տեղափոխում են ոստիկանության Մասիվի բաժանմունք: Տեղափոխման գործընթացը զուգորդվում է երեխայի նկատմամբ հայհոյանքներ, նաև՝ սեռական բյույթի, հասցնելով: Ծնողը այդ ամեն ինչի մասին տեղեկանում է 2 ժամ հետո: Հետագայում երեխային բաց են թողնում, բայց նա գտնվում է հոգեկան հուզված և լարված վիճակում: Այս պահի դրությամբ ունի հոգեբանի խիստ անհրաժեշտություն: Սա երեխայի իրավունքի կոպիտ խախտում է»: Երիցյանը նշել է, որ այդ փաստի առթիվ հաղորդում է ներկայացրել խոշտանգումների վարչություն: «Այս երևույթը եզակի չէ, նման երևույթի օրեր առաջ առնչվել է նաև իմ գործընկերը»,- հավելել է նա: Աղբյուրը` Ռոման Երիցյան |

Հաղթանակ կամրջի տակ դի է հայտնաբերվել
2217:42
«Վանաձորի պարեկ Ասլանյան Արմենը երկու հիմնական զբաղմունք ունի». Կարեն Հեքիմյան (տեսանյութ)
4417:24
«Ձեր հեռացումի թայմերը միացված է». Ոսկան Սարգսյան
4416:30
«Հավատում եք ամենավերջին մուրացկանի պես խաղաղություն մուրալու ձևաչափով եկող խաղաղությա՞նը». Տաթևիկ Վիրաբյան
6115:24
«Վեհափառ Հայրապետը հրաժարվել է ցուցմունք տալ. որևէ գործողություն չի կատարվել». Արա Զոհրաբյան (տեսանյութ)
6815:00
«Հիմա սա արդեն վերանորոգվա՞ծ ասֆալտ է». Զարուհի Մուրադյան
6614:30
