«Անտարկտիդայի ափերի մոտ առաջին անգամ շնաձուկ են նկատել»․ #AP
![]() Ավստրալացի գիտնականների խումբն առաջին անգամ շնաձուկ է նկատել Հարավային Շետլանդյան կղզիների մոտ՝ Անտարկտիկայի ջրերում: Այս մասին հայտնում է Associated Press (AP) գործակալությունը։ «Մենք չէինք սպասում այնտեղ շնաձկներ տեսնել, քանի որ կա կանոն, որ Անտարկտիկայում դրանք չկան»,- հայտարարել Է Արևմտյան Ավստրալիայի համալսարանի պրոֆեսոր Ալան Ջեյմիսոնը: Նրա խոսքով՝ շնաձկանը նկարահանել են հատուկ հետազոտական սարքի վրա տեղադրված տեսախցիկով՝ մոտ 490 մ խորության վրա, որտեղ ջրի ջերմաստիճանը 1․27 աստիճան Ցելսիուս է: Շնաձկան երկարությունը, որը «դանդաղ լողում էր ամայի ծովի հատակով», գնահատվում է 3-4 մ: «Սա փոքր շնաձուկ չէ»,- նշել է պրոֆեսորը։ Նա ենթադրել է, որ Անտարկտիդայի ափերի մոտ կարող են բնակվել նաև այլ շնաձկներ, որոնք սնվում են ծովի հատակ իջնող կետերի և հսկա կաղամարների մնացորդներով։ Լրատվամիջոցը պարզաբանել է, որ շնաձուկը լուսանկարվել է դեռևս 2025 թվականի հունվարին, սակայն համալսարանը միայն հիմա է նկարները և տեղեկատվությունը հրապարակելու թույլտվություն տվել։ Գիտնականներին հայտնի են անտարկտիկական բևեռային շնաձկները, որոնք բնակվում են Խաղաղ, Հնդկական և Ատլանտյան օվկիանոսների հարավային հատվածներում՝ Ավստրալիայի, Նոր Զելանդիայի և Հարավաֆրիկյան Հանրապետության ափերի մոտ։ |

Նոր ընձառյուծ՝ «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում (տեսանյութ)
68020.10.2026, 20:13
«Ծառի բնի յուրաքանչյուր գոյացություն հիվանդության ապացույց չէ»․ Քրիստինա Վարդանյան
16119.10.2026, 11:00
ՀՀ-ի և Ղրղզստանի միջև ստորագրվել է Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված համագործակցության հուշագիր
27718.10.2026, 02:06
«Երևանի օդի աղտոտվածության ազդեցությունը առողջության վրա վերջին ամսում համարժեք է 22.8 ծխախոտ ծխելուն». Արամ Գևորգյան
23816.10.2026, 21:54
«Ինչու է Ամուլսարի հանքն անթույլատրելի». Գեղամ Օհանյան
19514.10.2026, 18:30
Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե (լուսանկար)
19813.10.2026, 19:48
