«Որոշ համեմունքներ կարող են նվազեցնել դեպրեսիայի ախտանիշների արտահայտվածությունը»․ Front Nutr
![]() Որոշ տարածված համեմունքներ կարող են ազդել տրամադրության վրա և նվազեցնել դեպրեսիայի ախտանիշների արտահայտվածությունը։ Այս եզրակացությանն են եկել չինացի հետազոտողները, որոնք ամփոփել են համեմունքների՝ ուղեղի վրա ազդեցության վերաբերյալ փորձարարական և կլինիկական ուսումնասիրությունների տվյալները։ Գրախոսությունը հրապարակվել է Frontiers in Nutrition ամսագրում։ Հեղինակները նշում են, որ քրքումը, զաֆրանը, կոճապղպեղը, սև պղպեղը և չիլի պղպեղը պարունակում են բուսական ծագման կենսաակտիվ միացություններ՝ նեյրոպաշտպանիչ հատկություններով: Հետազոտությունները ցույց են տալիս, որ այս նյութերը կարող են ազդել դեպրեսիայի հետ կապված հիմնական մեխանիզմների վրա՝ նվազեցնելով նեյրոբորբոքումը և օքսիդատիվ սթրեսը, կարգավորելով նեյրոհաղորդիչների նյութափոխանակությունը և ազդելով աղիք-ուղեղ առանցքի վրա: Քննարկվում է նաև դրանց դերը նեյրոպլաստիկության՝ ուղեղի հարմարվելու և նոր կապեր ձևավորելու ունակության ապահովմանհարցում: Ի տարբերություն ավանդական հակադեպրեսանտների, համեմունքները սովորաբար օգտագործվում են փոքր չափաբաժիններով՝ որպես ամենօրյա սննդակարգի մաս: Սա կարող է ապահովել աստիճանական և բազմաշերտ ազդեցություն՝ համեմատաբար բարենպաստ անվտանգության պրոֆիլով: Այնուամենայնիվ, հետազոտողները ընդգծում են, որ ակտիվ բաղադրիչների կենսամատչելիությունը և ճշգրիտ թերապևտիկ դեղաչափերը պահանջում են հետագա ուսումնասիրություն։ Հեղինակները կարծում են, որ սննդի և բուսական բաղադրիչների դերի ըմբռնումը հուզական վիճակի կարգավորման հարցում կարող է ընդլայնել դեպրեսիայի կանխարգելման և օժանդակ բուժման հնարավորությունները: |

Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
19821.10.2026, 22:30
Ճապոնիան զոնդ է ուղարկել Մարսի արբանյակ. այն կվերադառնա 5 տարի անց
87320.10.2026, 22:54
Տիեզերագնացը նշել է հիմնական խնդիրները, որոնք անհնարին են դարձնում դեպի Մարս առաքելությունը
40920.10.2026, 19:54
Գիտնականներն օրգանիզմի ծերացումը դանդաղեցնելու միջոց են գտել
45018.10.2026, 17:00
Եգիպտոսում փարավոն Ռամզես II-ի երկու հսկայական արձանների բեկորներ են հայտնաբերվել
49217.10.2026, 21:54
Հնագետներն Իրաքում հայտնաբերել են նեանդերթալացու՝ նիզակի հարվածից մահվան ամենահին ապացույցը (լուսանկար)
99017.10.2026, 00:30
