«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
![]() ՔԿ նախագահի մամուլի նախկին քարտուղար Գոռ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ռիսկերի առումով Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով, ընդ որում՝ ոչ միայն այն պատճառով, որ Խորհրդի թիրախում հայտնված ՀԱՄԱՍ-ը Թեհրանի համար առանձնակի նշանակություն ունի։ Խաղաղության խորհրդի ձևավորմանը զուգահեռ՝ ԱՄՆ-ն տոտալ հիբրիդային պատերազմ է սկսել Իրանի դեմ՝ ստեղծելով միջուկային և հրթիռային ծրագրերի հետ կապված իր, ըստ էության, կապիտուլացիոն պահանջները չկատարելու դեպքում նրա դեմ աննախադեպ ծավալի ռազմական գործողություն սկսելու իրական տպավորություն։ Խորհրդի մանդատը Գազայից դուրս հանելու՝ Վաշինգթոնի ձգտումների ֆոնին՝ այդ կառույցը կարող է ծառայեցվել Իրանի դեմ ռազմական կամպանիայի լեգիտիմացմանը։ Աղբյուրը` Գոռ Աբրահամյան |

Հաղթանակ կամրջի տակ դի է հայտնաբերվել
2217:42
«Վանաձորի պարեկ Ասլանյան Արմենը երկու հիմնական զբաղմունք ունի». Կարեն Հեքիմյան (տեսանյութ)
4417:24
«Ձեր հեռացումի թայմերը միացված է». Ոսկան Սարգսյան
4416:30
«Հավատում եք ամենավերջին մուրացկանի պես խաղաղություն մուրալու ձևաչափով եկող խաղաղությա՞նը». Տաթևիկ Վիրաբյան
6115:24
«Վեհափառ Հայրապետը հրաժարվել է ցուցմունք տալ. որևէ գործողություն չի կատարվել». Արա Զոհրաբյան (տեսանյութ)
6815:00
«Հիմա սա արդեն վերանորոգվա՞ծ ասֆալտ է». Զարուհի Մուրադյան
6614:30
