«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
![]() Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կարող է հանդիպել ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆի հետ Ժնևում՝ փետրվարի 26-ին՝ Իսլամական Հանրապետության միջուկային ծրագիրը քննարկելու համար։ Այս մասին նա հայտարարել է CBS հեռուստաալիքի եթերում: Նա նշել է, որ իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա, «որը կարող է բավարարել երկու կողմերին՝ հաշվի առնելով նրանց մտահոգություններն ու շահերը»։ «Ես կարծում եմ, որ երբ մենք կրկին հանդիպենք Ժնևում, հավանաբար այս հինգշաբթի, մենք կկարողանանք մշակել այս տարրերը, պատրաստել լավ տեքստ և արագ համաձայնության գալ», - ասել է Արաքչին, երբ հարցրել են, թե երբ է իր պատասխանը փոխանցելու Ուիթքոֆին: Իրանի արտաքին գործերի նախարարը կարծում է, որ Իրանը և ԱՄՆ-ն կկարողանան համաձայնության գալ միջուկային համաձայնագրի շուրջ դիվանագիտական ճանապարհով։ Եթե Միացյալ Նահանգները փորձի հարձակվել հանրապետության վրա, Իրանն ստիպված կլինի հարվածելու Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական բազաներին, հայտարարել է Աբբաս Արաղչին։ Փետրվարի 17-ին ավարտվեց Իրանի և ԱՄՆ-ի միջև Օմանի միջնորդությամբ անցկացվող բանակցությունների երկրորդ փուլը։ Սպիտակ տունը հայտարարեց, որ որոշ հարցերի շուրջ դեռևս տարաձայնություններ կան։ Դոնալդ Թրամփն Իրանին 10-15 օր ժամանակ տվեց համաձայնության հասնելու համար։ Այսօր Axios-ը, հղում անելով ամերիկացի պաշտոնյայի, հաղորդել է, որ բանակցությունների երրորդ փուլը կկայանա, եթե Իրանի կառավարությունը 48 ժամվա ընթացքում ԱՄՆ-ին ներկայացնի միջուկային համաձայնագրի մանրամասն առաջարկ։ |

«Փարիզը շուտով կդառնա մահմեդական քաղաք»․ Թրամփ
17700:49
«Իսրայելն Ադրբեջանին 235 մլն դոլարի PULS հրթիռային համակարգեր ու EXTRA-MR հրթիռներ կմատակարարի»․ #Globes
22000:31
«Ճիշտ է հիմա կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը և փորձել համեստ ներդրում ունենալ»․ Առուշ Առուշանյան (տեսանյութ)
12500:24
«Փաստացի Փաշինյանը գրում է, որ ՀՀ-ում գոյություն չունի դատաիրավական համակարգ․ այդ ամենին փոխարինում է ինքը»․ Հակոբ Բադալյան
14000:06
«Ազգային հիշողությունը չպետք է դառնա ո՛չ անհատի անձեռնմխելիության, ո՛չ էլ անցյալը ջնջելու միջոց». Սենոր Հասրաթյան
126Երեկ, 23:48
«Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի». Նիկոլ Փաշինյան
136Երեկ, 23:30
