«Եթե Արամ Զավենիչը Վազգենի չափ ոտքերը պնդացնի, ատամները չի՞ գցելու Նիկոլի կոկորդից». Արգիշտի Կիվիրյան
![]() Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը գրում է․ «Անցյալից ու իրականությունից կտրվածների մի հոծ բանակ ողջ օրը ծաղրում ա Արամ Զավենի Սարգսյանին, ու մի հատ էլ հաթաթա տալիս՝ բա ախպերդ տենցը չէր։ Իսկ ո՞նցն էր Վազգեն Սարգսյանը։ Միթե Վազգենը Լեւոնի Տեր-Պետրոսյանին ավելի պակաս հլու հնազանդ էր ծառայում, քան թե Արամը փորձում է ծառայել Նիկոլին։ Իհարկե ոչ։ Հենց դրանով էլ, չլինելով ոչ ոք, ընդամենը «Գարուն»-ում իր բավականին պրիմիտիվ գավառական պատմվածքները տպագրել փորձող մեկը, մտնել էր Լեւոնի աչքը, եւ զուտ դրան շնորհիվ կտրուկ թռիչք ապահովել, քանի որ ընդունակ ու պատրաստ էր Լեւոնի կամոք անելու այնպիսի բաներ, ինչի տակ ոչ մեկը չէր հանդգնում մտնել։ Այդ հետո, 1996 թվականից հետո, օգտվելով Լեւոնի քաղաքական անհեռատեսությունից, ոտքերը կարողացավ այնպես պնդացնել, որ ատամները գցեց Լեւոնի կոկորդից։ Ձեզ ի՞նչ ա թվում, որ եթե Արամ Զավենիչը այդքան ոտքերը պնդացնի, ատամները չի՞ գցելու Նիկոլի կոկորդից։ Իհարկե գցելու ա, Նիկոլն էլ դա շատ լավ գիտի, ու քանի որ հոյակապ ա ճանաչում այդ ընտանիքը ու այդ ընտանիքի բարքերը, Արամ Զավենիչին ոտքերը պնդացնելու անգամ չնչին հնարավորություն չի տալիս... Աղբյուրը` Արգիշտի Կիվիրյան |

Հաղթանակ կամրջի տակ դի է հայտնաբերվել
2217:42
«Վանաձորի պարեկ Ասլանյան Արմենը երկու հիմնական զբաղմունք ունի». Կարեն Հեքիմյան (տեսանյութ)
4417:24
«Ձեր հեռացումի թայմերը միացված է». Ոսկան Սարգսյան
4416:30
«Հավատում եք ամենավերջին մուրացկանի պես խաղաղություն մուրալու ձևաչափով եկող խաղաղությա՞նը». Տաթևիկ Վիրաբյան
6115:24
«Վեհափառ Հայրապետը հրաժարվել է ցուցմունք տալ. որևէ գործողություն չի կատարվել». Արա Զոհրաբյան (տեսանյութ)
6815:00
«Հիմա սա արդեն վերանորոգվա՞ծ ասֆալտ է». Զարուհի Մուրադյան
6614:30
