Երևան`   +10 °C
Այսօր`   Կիրակի, 22 փետրվարի, 2026 թ.

«Ոստիկանության բաժիններում քրեական գործերով օպերների հաստիքների լուծարումը ճիշտ չէր». Ոսկան Սարգսյան

48
Այսօր, 11:42
«Ոստիկանության բաժիններում քրեական գործերով օպերների հաստիքների լուծարումը ճիշտ չէր». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սևանում 20 տարեկան տավուշեցի երիտասարդ են սպանել։ Գրեթե ամեն օր լսում ենք սպանությունների, զինված ռազբորկաների մասին։ Երևանի ոստիկանության բաժիններում քրեական գործերով օպերների հաստիքների լուծարումը ճիշտ չէր։ Ոստիկանության աշխատանքի կարևոր բաղադրիչը քրեական դեպքերի կանխարգելումն՝ պրոֆիլակտիկան է, որը չենք տեսնում: Հերթական սպանությունից հետո մեծ հաղորդագրություն են տարածում, որ դեպքի վայր եկավ ոստիկանության էսինչ ղեկավարը, էնինչ ղեկավարը։ Հա հետո՞․․․ Ոստիկանության աշխատանքի արդյունավետության համար կարևոր են ինֆորմատորները, գործակալական ցանցը, նրանք ինչո՞ւ արդյունավետ չեն գործում։ Տիրադավ հոգևորականներին 20 ոստիկան եք կցում ,որ ի՞նչ անեն: Նիկոլ Փաշինյանի մեծ ավտոշարասյան ճանապարհին, կիլոմետրերով, ամեն թփի տակ ոստիկաններ եք շարում, որ ինչ անեն»:

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան