Երևան`   +10 °C
Այսօր`   Կիրակի, 22 փետրվարի, 2026 թ.

«Ամենից վախենալուն այն է, որ ուկրաինական հարցերը լուծելուց հետո Մոսկվան կրկին վերադառնա Անդրկովկաս». Թաթուլ Հակոբյան

78
Այսօր, 11:48
«Ամենից վախենալուն այն է, որ ուկրաինական հարցերը լուծելուց հետո Մոսկվան կրկին վերադառնա Անդրկովկաս». Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ուկրաինայի ողբերգական պատերազմի հետևանքով է, որ կտրուկ աճել է հայ-ռուսական ապրանքաշրջանառությունը: Մոբայլ սենթերն ու Վեստան ՀՀ խոշոր առաջին հարկատուների մեջ են, քանի որ ռուսական շուկա են վերարտահանում արևմտյան ապրանքատեսակներ:
Լավ է, որ ՀՀ բյուջեն հավելյալ գումար է մտնում, բայց ցավալի է, որ դա Ուկրաինա ռուսական ներխուժման արդյունք է:
Ուկրաինայի արյունալի պատերազմի հետևանքով է, որ Ռուսաստանում տեղի է ունենում զորահավաք, իսկ Ռուսաստանում բնակվող շատ ու շատ հայեր որպեզի չուղարկվեն ուկրաինական մսաղաց, հայրենիք են վերադարձել:
Լավ է, շատ լավ է, որ հայերը վերադառնում են տուն, բայց ցավալի է, որ դա ստիպողական և ժամանակավոր վերադարձ է: Գուցե այդ հայերի մի մասը այլևս չվերադառնա Ռուսաստան անգամ պատերազմի ավարտից հետո: Լավ կլինի, որ չվերադառնա և հայերի թիվը Հայաստանում ավելանա:
Բայց ամենից վախենալուն այն է, որ ուկրաինական հարցերը լուծելուց հետո Մոսկվան կրկին վերադառնա Անդրկովկաս: Դրանից պետք է միշտ վախենալ և զգույշ լինել»:

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան