Երևան`   +1 °C
Այսօր`   Կիրակի, 22 փետրվարի, 2026 թ.

«ՀՀ իշխանությունները մատը մատին չեն տալիս խնդրի հանգուցալուծման համար»․ Դերենիկ Մալխասյան

56
Այսօր, 00:02
«ՀՀ իշխանությունները մատը մատին չեն տալիս խնդրի հանգուցալուծման համար»․ Դերենիկ Մալխասյան

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Դերենիկ Մալխասյանը ֆեյսբուքյան էջում տեսանութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ շուրջ 100 բեռնատար, որոնք Ռուսաստանից բեռներ են տեղափոխում Հայաստան, անհայտ պատճառներով կանգնած են Վրաստանում՝ ռուս-վրացական սահմանի հարևանությամբ։ 20 մեքենա կանգնած է «Կազբեկի ռենտգենի ստայանկա» կոչվող հատվածում, 60-80 մեքենա էլ Գեզի տերմինալում են։ Բեռնատարները բարձված են ամենատարբեր ապրանքներով՝ շինանյութից մինչև կենցաղային անհրաժեշտության տարատեսակ իրեր։
Վարորդներին վրացական կողմը որևէ բացատրություն կամ հիմնավորում չի ներկայացրել, թե ինչ հիմքով թույլ չեն տալիս շարժվել դեպի Հայաստան։
Վարորդներից մեկը փոխանցեց, որ Հայաստանի իշխանությունները մատը մատին չեն տալիս խնդիրը հանգուցալուծելու ուղղությամբ»։