Երևան`   +4 °C
Այսօր`   Շաբաթ, 21 փետրվարի, 2026 թ.

«Բոլոր վարկածները չեն հետազոտվել, ի սկզբանե թելադրված վարկածով են առաջ շարժվում»․ Մանե Թանդիլյան

67
Այսօր, 21:36
«Բոլոր վարկածները չեն հետազոտվել, ի սկզբանե թելադրված վարկածով են առաջ շարժվում»․ Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով հերթական դատական նիստը կրկին ընդգծեց այս գործի շուրջ առկա լուրջ հարցերն ու համակարգային խնդիրները։
Խոսքը միայն մեկ ողբերգական դեպքի մասին չէ․ խոսքը իրավական գործընթացի լիարժեքության, քննության ամբողջականության և հանրային վստահության մասին է։
Դատավարության ընթացքը ցույց է տալիս, որ գործով առկա են բազմաթիվ վարկածներ, որոնց ամբողջական, համակողմանի և անկողմնակալ քննությունը կենսական նշանակություն ունի ոչ միայն արդար դատաքննության ապահովման, այլև պետական ինստիտուտների նկատմամբ վստահության վերականգնման համար։
Այս ողբերգությունը ոչ միայն ընտանիքի ու մտերիմների, այլև ամբողջ հասարակության ցավն է։
Այս գործով արդար դատավարությունն ու արդար պատիժը սկզբունքային պահանջ է»։

«Այն, որ բոլոր վարկածները չեն հետազոտվել, դա ակնհայտ է, վարկածները բազմաթիվ են, բայց ի սկզբանե թելադրված վարկածով են փորձում գործն առաջ տանել»,- տեսանյութում ընդգծել է Թանդիլյանը։

Աղբյուրը`   Մանե Թանդիլյան