Երևան`   +4 °C
Այսօր`   Շաբաթ, 21 փետրվարի, 2026 թ.

«ԲԴԽ-ն չզարմացրեց․ որևէ կերպ պետք է արդարացնել սեփական գոյությունը»․ Արթուր Ղամբարյան

57
Այսօր, 21:12
«ԲԴԽ-ն չզարմացրեց․ որևէ կերպ պետք է արդարացնել սեփական գոյությունը»․ Արթուր Ղամբարյան

Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը գրում է. «Բարձրագույն դատական խորհրդի հայտարարությունը, դատավորներին փաստաբանների քննադատելուց պաշտպանելու մասին, չզարմացրեց. որևէ կերպ պետք է արդարացնել սեփական գոյությունը:
ԲԴԽ առաջնային առաքելությունը դատարաններին գործադիր իշխանության ճնշումներից պաշտպանելն է, ոչ թե դատարանի անկախությունը գրավ դնելու եղանակով սեփական անվտանգության բարձիկները փչելն է, որը, սակայն, ապացուցվեց, որ երկար չի պահում, շուտ պայթում է»:

Աղբյուրը`   Արթուր Ղամբարյան