«Էփշտեյնի իրավահաջորդները մինչև 35 միլիոն դոլար կվճարեն ֆինանսիստի կողմից տուժած կանանց»․ #Bloomberg
![]() Ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի իրավահաջորդները համաձայնել են մինչև 35 միլիոն դոլար փոխհատուցում վճարել նրան սեռական ոտնձգության մեջ մեղադրող կանանց։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցի տվյալներով՝ ֆինանսիստի իրավահաջորդները՝ Դարեն Ինդայքը և Ռիչարդ Կանը, համաձայնվել են գործարքի գնալ՝ «վերջնականապես և ընդմիշտ լուծելու, չեղարկելու և փակելու» մի խումբ կանանց հայցերը, որոնք պնդում են, որ 1995 թվականից մինչև 2019 թվականի օգոստոսի 10-ը ֆինանսիստի կողմից սեռական բռնության կամ թրաֆիքինգի են ենթարկվել։ Նշվում է, որ համաձայնագիրը նախատեսում է 35 միլիոն դոլար վճարել, եթե տուժածների թիվը գերազանցի 40-ը, կամ 25 միլիոն դոլար՝ եթե նրանց թիվն ավելի քիչ լինի։ Սակայն, նախքան ծրագիրը ուժի մեջ մտնելը, այն պետք է հաստատվի Նյու Յորքի դաշնային դատավորի կողմից։ Նշվում է, որ Ինդայքի և Կանի դեմ դատական հայց է ներկայացվել է 2024 թվականին: Երկուսն էլ Էփշտեյնի հետ աշխատել են երկար տարիներ՝ մեկը որպես փաստաբան, մյուսը՝ որպես հաշվապահ: Այնուամենայնիվ, նրանց մեղադրանք չի առաջադրվել բռնություն գործադրելու կամ հանցագործություններին ականատես լինելու համար: |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
