Երևան`   +11 °C
Այսօր`   Շաբաթ, 21 փետրվարի, 2026 թ.

Խաչիկ Գալստյանն «Արմավիր» ՔԿՀ-ից նամակ-ակրոստիկոս է հղել

45
Այսօր, 16:06
Խաչիկ Գալստյանն «Արմավիր» ՔԿՀ-ից նամակ-ակրոստիկոս է հղել

«Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանն «Արմավիր» ՔԿՀ-ից նամակ-ակրոստիկոս է հղել՝ նվիրված Արցախյան գոյապայքարի 38-ամյակին:
ԱՐՑԱԽՆ ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է....
Արյուն էինք թափել սուրբ հողի համար,
Րոպե անգամ չվարանելով,
Ցավից հյուսել էինք հաղթական կամար,
Արցախ աշխարհն ազատագրելով։
Խիզախ էինք, հերոս, անկոտրում, համառ,
Ներսից ամրակուռ, տոգորված ոգով,
Իրենց սխրանքը միշտ պահում էինք վառ,
Մեր հաղթանակով հպարտանալով։
Հետո ուժերը տիրեցին մեզ չար,
Արցախն ատելով և ուրանալով,
Յուր արյամբ սնված ամեն բերք ու բար,
Րոպեական թուրքերին գերի հանձնելով։
Ես չեմ հանդուրժում ճակատագիրն այս դառ,
Նորից պայքարի կոչս հղելով,
Իմաստը կյանքիս լույսով խանդավառ,
Քայլերս ամեն քեզ նվիրելով,
Ներքուստ վստահ եմ, անկոտրում, համառ,
Էությունս ողջ, հոգով ու սրտով, քո վերադարձով կյանքս ապրելով: