Երևան`   +11 °C
Այսօր`   Շաբաթ, 21 փետրվարի, 2026 թ.

«Փաշինյանը զիջում է այն տեղերում, որտեղ նախկինում ուժեղ էր»․ Ոսկան Սարգսյան

60
Այսօր, 13:06
«Փաշինյանը զիջում է այն տեղերում, որտեղ նախկինում ուժեղ էր»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ցանկացած իշխանության դիրքերը ամուր են մարզերում, գյուղերում, որտեղ ուժեղ է իշխանական քարոզչությունը, այլընտրանքային տեղեկատվության սուր պակաս կա։ Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ին նախորդ՝ 2021թ․ հունիսի 20-ի ԱԺ ընտրություննեերում գյուղական ընտրողների 75-80 տոկոսը քվե է տվել։ Հիմա գյուղերում վիճակն այլ է։ Սահմանագոտում տևական ժամանակ հրադադար է, սակայն բնակիչների մոտ անվտանգության զգացողություն չկա։ Դրան նպաստում է Իլհամ Ալիևը, ով պարբերաբար սպառնում է Հայաստանին, հանդես գալիս Հայաստան՝ «Արևմտյան Ադրբեջան 300 հազար ադրբեջանցիների վերադարձի» պետական ծրագրով։ Գյուղերի բնակիչների մի զգալի մասը տարեցներ, կենսաթոշակառուներ են, որոնց թոշակների չափերը Նիկոլ Փաշինյանը չի բարձրացրել, գերադասելով նախարարներին 7-9 միլիոն դրամ, պատգամավորներին 3 միլիոն դրամ պարգևավճար տալ։ Հունիսի 7-ի ընտրություններում կենսաթոշակառու ընտրողները հիշելու են այդ մասին»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան