Հանրությունը հերքում է ԿԳՄՍՆ-ի «հերքումը». «Փաստ»
![]() «Փաստ» օրաթերթը գրում է. «Ազգային կրթության խորհուրդը երեկ հրավիրել էր հանրային քննարկում՝ «Հայաստանի քանդվող ապագան՝ փակվող դպրոցներ» թեմայով: Անցած օրերին էլ թե՛ խորհուրդը, թե՛ բազմաթիվ այլ փորձագետներ նշում էին, որ սեպտեմբերից օպտիմալացման անվան տակ իշխանությունները որոշել են փակել 231 դպրոց ՀՀ մարզերում, մեծ մասը Շիրակի ու Սյունիքի մարզերում։ Դրանցից 41-ը գտնվում է «բարձր լեռնային» կարգավիճակ ունեցող բնակավայրերում, որտեղ ընդհանուր առմամբ սովորում է 938 աշակերտ, «լեռնային» կարգավիճակ ունեցող բնակավայրերում փակման ենթակա է 108 դպրոց։ Փակման ենթակա «սահմանամերձ» կարագավիճակ ունեցող բնակավայրերի 57 դպրոցներում ընդհանուր թվով սովորում է 1772 աշակերտ։ Իրականում «հանրակրթության արդյունավետ զարգացում, կրթության հասանելիության ընդլայնում և որակի բարձրացում» փաթեթավորման տակ իրականացվող օպտիմալացման մասին ոչ մի խոսք չկա, այնինչ ակնհայտ է, որ բազմաթիվ բնակավայրերում տեղի է ունենալու դպրոցների միավորման գործընթաց: Թե՛ ԿԳՄՍՆ ՖԲ պաշտոնական էջում, թե՛ նշյալ հայտարարությունը հրապարակած լրատվամիջոցների էջերում բազմաթիվ քաղաքացիներ հերքում էին ԿԳՄՍՆ «հերքումը»՝ որպես օրինակ բերելով իրենց համայնքները, որտեղ նախատեսվում է փակել դպրոցներն ու միացնել հարևան բնակավայրի դպրոցին: Ոլորտի մասնագետները ևս նշում են, որ այս «հերքումն» ինքնին չի հերքում օպտիմալացման ծրագիրը, որի արդյունքում փակվելու է գյուղական դպրոցների մոտ 30 տոկոսը: Մասնագետները պնդում են, որ այսպիսով իշխանությունները «օպտիմալացված» համայնքներին կանգնեցնում են աստիճանաբար դատարկվելու վտանգի առջև»։ |

«Գալու է ժամանակ, երբ որակյալ գիտելիք է համարվելու դասական ծրագրերով և մեթոդաբանությամբ ձեռքբերված կրթությունը». Արտակ Զաքարյան
15726.07.2026, 16:48
«Դեռ չգիտեն, կամ չեն ասում, թե քանի դպրոց է փակվելու»․ Ոսկան Սարգսյան
18225.07.2026, 11:24
«Արդյո՞ք ունենք մասնագետներ մեծ թվով ուսանողների կրթական պրոցեսն ապահովելու համար»․ Սարհատ Պետրոսյան
20822.07.2026, 03:06
Մինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
20220.07.2026, 21:24
«Տիկին «լիբերալ» նախարարը կզանգի՞ «լիբերալ» ռեկտորին»․ Արմեն Աշոտյան
19020.07.2026, 15:54
«Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների». ԳԹԿ
16020.07.2026, 14:12
