Երևան`   +8 °C
Այսօր`   Շաբաթ, 21 փետրվարի, 2026 թ.

«Շատ վա՛տ եք աշխատում»․ Արեգ Սավգուլյան

52
Այսօր, 11:00
«Շատ վա՛տ եք աշխատում»․ Արեգ Սավգուլյան

Պատմաբան Արեգ Սավգուլյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Աշխարհը պարգևավճարով ո՛չ սկսում է, ո՛չ ավարտվում։ Շատ վա՛տ եք աշխատում։ Երևանի քաղաքապետի տեղակալ Արմեն Փամբուխչյանը, այն հարցին թե Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է փոխհատուցել վարորդներին ջարդած ավտոմեքենաների համար, նա պատճառաբանում է, թե ձյուն ենք մաքրել աղ ու ավազ ենք լցրել, չմաքրեի՞նք։ Բացի այդ քաղաքապետարանը բյուջեում այդ գումարը չունի (ոչ բառացի):
Իսկ Ձեր պատասխանատվության դաշտում է գոնե տեխվերահսկումը, հաստատված նորմերից դուրս ասֆալտապատման աշխատանքները չընդունելը, բիտումի որակի ստուգումը, ժամանակին տենդերներ հայտարարելը և այլն։
Վերևից ներքև ոչ մի բանի համար պատասխանատվություն չեք վերցնում։ Երկիրը ադրբեջանցին գրավում է Արսեն Թորոսիչը ասում է կառավարությունը մեղավոր չի, բանակում զոհեր են լինում խաղաղ պայմաններում, հարյուրապետ Սուրենը մեղավոր չի, երկիրը սոցիալական ծանր վիճակի մեջ է, վարչապետն էլ ասում է աղքատությունը ձեր գլխում է, մենք ե՞նք մեղավոր, որ դուք դիվան եք քշում, վեր կա՛ց և աշխատի՛ր։
Հ.Գ. Համապետականից հետո կազատեք բոլոր պոստերը, կգան մարդիկ, որոնք կաշխատեն։ Հերթը կհասնի նաև համայնքային իշխանություններին, որոնք Երևանը «բարդաքի» են վերածել՝ օդի աղտոտվածությունից մինչև քաղաքային անապատացում, կոմունալ տնտեսության կաթվածահարումից մինչև գույքահարկային դաժան քաղաքականություն»։

Աղբյուրը`   Արեգ Սավգուլյան