Գյումրիում 4-5 հոգի մեքենայից իջել և դանակահարել են կանգառում կանգնած երիտասարդի
![]() Այսօր կեսօրին Գյումրու կենտրոնական Վազգեն Սարգսյան փողոցի կանգառում տրանսպորտի սպասող մարդկանց աչքի առաջ դանակահարություն է տեղի ունեցել․ կանգնել է մի մեքենա, որից 4-5 հոգի դանակներով զինված իջնելով՝ հարձակվել են կանգառում կանգնած մի երիտասարդի վրա՝ նրան տարբեր մարմնական վնասվածքներ պատճառելով։ Այս մասին հայտնում է «Առավոտ»-ը և մանրամասնում․ «Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանից տեղեկացանք, որ շտապօգնության մեքենայով հիվանդանոց է տեղափոխվել 1996 թվականին ծնված Հ․Մ․-ն ՝ մարմնի տարբեր՝ գլխի, դաստակի, սրունքի ու հետույքի հատվածներում կտրող-ծակող վերքերով ու քերծվածքներով։ Նրան վիրահատության են ենթարկել, վիճակը գնահատվում է կայուն։ Մեզ հաջողվեց ճշտել, որ դանակահարված երիտասարդը մարզիկ է, իսկ թե որն է եղել նրա վրա հարձակվելու պատճառը, դեռ անհայտ է, սակայն մտահոգողը օրը ցերեկով քաղաքի բանուկ հատվածում մեծ թվով պարեկների առկայության պայմաններում քաղաքացիների աչքի առջև հանցագործության կատարումն է»։
|

Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
183Երեկ, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
160Երեկ, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
276Երեկ, 21:25
Ստամբուլում 15-ամյա աղջիկը դանակով հարձակվել է աշակերտների վրա (տեսանյութ)
206Երեկ, 14:24
Կոնգո գետում երկու նավերի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել
266Երեկ, 13:36
Հարազատների պնդմամբ՝ ուսուցչուհին ծեծել է 2-րդ դասարանի աշակերտուհուն (տեսանյութ)
140Երեկ, 13:18
