«Միգուցե հնարավորություն կունենաք փրկվելու»․ Անի Կաղինյան
![]() Քաղաքացիական ակտիվիստ Անի Կաղինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Բացի հայ-վայ, հակառուս վերլուծաբաններից, քաղաքական գործիչներից՝ լսեք նաև պրոադրբեջանցի, հակառուս վերլուծաբանների, քաղաքական գործիչների: Խոսույթը՝ մեր ներկայի և ապագայի պահով մեկը մեկին համընկնում է, հարցադրումները մեր անունից ուղղված ՌԴ-ին նույնպես: Լսելուց մի պահ թվում է, որ փրկիչներ են հայտնվել, միակ նպատակն է մեզ փրկելը ռուսների ճիրաններից (մոռացության տալով Արցախի կորուստը, տնավեր մարդկանց, մեր սրբությունները, Եռաբլուրում ննջող մեր տղաներին): Խոսում են մեր ԱէԿ-ից, թե ինչու մենք պետք է չշարունակենք գործ ունենալ ռուս-ատոմի հետ, այլ պետք է ընտրենք ԱՄՆ-ի մոդուլային-ատոմակայաններն, որն ի դեպ պետք է միացնենք միայն անհրաժեշտության դեպքում (մնացած ժամանակ պետք է առանց էլեկտրաէներգիայի մնանք), թե ինչու պետք է երրորդ երկրին՝ այսինքն՝ իրանց հանձնենք մեր երկաթգիծը, քանի որ Ռուսաստանը սանկցաների տակ է: Վարդանյանը կապեր ունի Էփշտեյնի ու նրա կղզու հետ: Նիկոլի անդադար գովքը: Մի՛ զլացեք, նստե՛ք ու լսե՛ք: Միգուցե հնարավորություն կունենաք փրկվելու»: Աղբյուրը` Անի Կաղինյան |

«Ամեն ինչ՝ բացի օրենսդրությամբ վերապահված գործառույթների իրականացումից». Սոս Հակոբյան
5902:12
«Ասում են՝ կերեք, փող աշխատեք ու ս***նեք իրար». Լիլիթ Բլեյան
6101:24
Հնարավոր է՝ ԱՄՆ-ն Իրանին հարվածի մարտի կեսերին. Bloomberg
16401:01
Նիկոլ Փաշինյանին միացած Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը ևս ստորագրել է Եպիսկոպոսաց ժողովի հայտարարության տակ
7501:00
Գազայի վերականգնման համար կհատկացվի 7 միլիարդ դոլար. «Խաղաղության խորհրդի» որոշումները
15700:18
Եպիսկոպոսաց հավաքը հանդես է եկել հայտարարությամբ
68Երեկ, 23:54
