Երևան`   +2 °C
Այսօր`   Շաբաթ, 21 փետրվարի, 2026 թ.

«Օրերս Ամասիայում հայտնված ադրբեջանցիները նաև 2013 և 2014 թվականներին են այցելել ՀՀ». ԱԱԾ

72
Երեկ, 22:18
«Օրերս Ամասիայում հայտնված ադրբեջանցիները նաև 2013 և 2014 թվականներին են այցելել ՀՀ». ԱԱԾ

Օրերս համացանցում տարածվել էր տեսանյութ՝ գրառմամբ, որ ազգությամբ ադրբեջանցիներն ազատորեն շրջում են ՀՀ տարածքում։ Հայաստանի ԱԱԾ-ն, պատասխանելով «Ֆակտոր»-ի հարցին, հաստատել է, որ նշյալ անձինք ադրբեջանցիներ են, միաժամանակ, շեշտել, որ նրանք ՌԴ քաղաքացիներ են։ «Այդ անձինք ազգությամբ ադրբեջանցի են, Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ, ովքեր մուտք են գործել Հայաստանի Հանրապետություն և ՀՀ-ից դուրս են եկել ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետով։ Այցը կրել է մասնավոր բնույթ»,- ասվում է ԱԱԾ պատասխանում։ ԱԱԾ-ից նաև տեղեկացրել են, որ հիշյալ անձանցից մեկը Հայաստանի Հանրապետություն է այցելել նաև 2013 թվականին, իսկ մյուսը՝ 2014 թվականին։