«Ցուցադրական դատավարություններով՝ Ալիևը վրեժ է լուծում Ղարաբաղյան առաջին պատերազմում պարտության համար»․ #DW
![]() Բաքվի ռազմական դատարանը Լեռնային Ղարաբաղի 15 նախկին ղեկավարների դատապարտել է ցմահ կամ երկարաժամկետ ազատազրկման։ Գերմանացի փորձագետը DW-ի հետ զրուցել է այն մասին, թե ինչպես կարող է Եվրոպան արձագանքել այս դատավճիռներին։ Փետրվարի 13-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը France 24-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ինքը մտադիր չէ ազատ արձակել չճանաչված ԼՂՀ դատապարտված առաջնորդներին: Նա պնդել է, որ նրանց դատավարությունը «թափանցիկ» է եղել, իսկ մեղքը՝ «լիովին ապացուցված»: Ալիևը նաև Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարությանը համեմատել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Նյուրնբերգում դատապարտված նացիստ ռազմական հանցագործների հետ։ DW-ին տված հարցազրույցում Գերմանիայի արտաքին հարաբերությունների խորհրդի (DGAP) վերլուծաբան Ստեֆան Մայստերը նշել է, որ իր կարծիքով նախկին ղեկավարների ցուցադրական դատավարություններ անցկացնելով՝ Ալիևը դիտավորյալ ցուցադրում է դաժանություն և «վրեժ է լուծում Ղարաբաղյան առաջին պատերազմում պարտության համար»: Վերլուծաբանի խոսքով՝ Ադրբեջանի նախագահը կարող է իրեն թույլ տալ նման խիստ դատավճիռներ, քանի որ նրան չի հետաքրքրում միջազգային քննադատությունը: «Ղարաբաղն այլևս դեր չի խաղում եվրոպական և միջազգային քաղաքականության մեջ: Ադրբեջանը գազի և նավթի հիմնական մատակարարն է Եվրոպային, այդ իսկ պատճառով ԵՄ բոլոր պետությունները խուսափում են Բաքվին քննադատելուց»,- ասել է վերլուծաբանը՝ բացատրելով նախկին ղեկավարության դատավճիռներին միջազգային արձագանքի բացակայությունը։ Երկար ժամանակ ԱՄՆ եղել է Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի հիմնական քննադատներից մեկը: Այնուամենայնիվ, Բաքվի և Վաշինգթոնի միջև հարաբերությունները այժմ կարգավորվել են, և բիզնես շահերը՝ ռեսուրսների և առևտրային ուղիների վրա շեշտադրմամբ, փոխարինել են ժողովրդավարական հարցերին։ «Միջազգային հարաբերությունների նոր համակարգում ուժի գործոնը դառնում է որոշիչ»,- եզրակացրել է վերլուծաբանը։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
