«ԲԴԽ հայտարարության բովանդակությունն անընդունելի է»․ Ռուբեն Մելիքյան
![]() Փաստաբան Ռուբեն Մելիքյան ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է ԲԴԽ-ի հայտարարությանը՝ ընդգծելով, որ այն անընդունելի է։ «Բարձրագույն դատական խորհուրդն անընդունելի հայտարարություն է արել․ անթաքույց ձևով փորձ է արվում լռեցնել փաստաբաններին, իրավապաշտպաններին, իշող ռեժիմի ապօրինությունների մասին բարձրաձայնողներին․․․ Այսինքն՝ չենք կարող քննադատե՞լ, եթե քաղաքացին, փաստաբանը որևէ վիրավորանք թույլ չի տալիս, անձնական որակումներ չի տալիս, արատավորող տեղեկություն չի տալիս, որտե՞ղ է գրված, որ իրավունք չունենք քննադատելու։ Սա փաստաբանությանը լռեցնելու, փաստաբաններին հատկապես, ինչպես նրանք են նշում իրենց հայտարարության մեջ, լսարան ունեցող փաստաբանների նկատմամբ ռեպրեսիվ քայլեր ձեռնարկելու սպառնալիք է, անընդունելի սպառնալիք է, և ես կարծում եմ, որ սրան պետք է արձագանքել շատ հստակ։ Դատական իշխանությունը իրավունք չունի փաստաբաններին պարտադրի, թե ինչպես իրենք կարող են իրենց պաշտպանյալների շահերը պաշտպանել։ Եվ առհասարակ լավ կլինի, որ մարդիկ իրենց հեղինակության մասին մտածեն ոչ թե օրենքի արգելքներով, այլ բովանդակային առումով»,- նշել է փաստաբանը։ Աղբյուրը` Ռուբեն Մելիքյան |

«Ամեն ինչ՝ բացի օրենսդրությամբ վերապահված գործառույթների իրականացումից». Սոս Հակոբյան
5902:12
«Ասում են՝ կերեք, փող աշխատեք ու ս***նեք իրար». Լիլիթ Բլեյան
6101:24
Հնարավոր է՝ ԱՄՆ-ն Իրանին հարվածի մարտի կեսերին. Bloomberg
16401:01
Նիկոլ Փաշինյանին միացած Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը ևս ստորագրել է Եպիսկոպոսաց ժողովի հայտարարության տակ
7501:00
Գազայի վերականգնման համար կհատկացվի 7 միլիարդ դոլար. «Խաղաղության խորհրդի» որոշումները
15700:18
Եպիսկոպոսաց հավաքը հանդես է եկել հայտարարությամբ
68Երեկ, 23:54
