Լարված իրավիճակ թիվ 143 մանկապարտեզում. ծնողները բողոքի ակցիա են իրականացնում
![]() Երևանի թիվ 143 մանկապարտեզի սաների ծնողները բողոքի ակցիա են կազմակերպել։ Նրանք բողոքում են, որ տնօրենի նախկին պաշտոնակատար Ռուզաննա Դանիելյանը, որը երեխաներին հատկացված սննդի յուրացումների, կաշառք ստանալու, աշխատավարձերի յուրացման դրվագներով է անցնում, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար, ՔՊ–ական Տիգրան Գաբրիելյանի՝ փետրվարի 19-ի կարգադրությամբ վերանշանակվել է նախկին աշխատանքին: Այս մասին հայտնում է «Նյուզ»-ը «Իրավիճակը մանկապարտեզում լարված է։ Տնօրեն Ռուզաննա Դանիելյանը ընդունեց ծնողներին, որոնցից մեկը նշեց. «Դուք ձեր դեմ հարուցված քրեական գործի մասին ի՞նչ կասեք, մեզ բոլորիս մտահոգում է դա։ Նորմա՞լ է, որ մեր երեխաները լարվածության մեջ մնան»։ Տնօրենը հրաժարվեց խոսել լրագրողների ներկայությամբ, ասաց, որ ուզում է հանդիպել միայն ծնողների հետ և դուրս եկավ սենյակից։ Հիշեցնենք, որ ներկայումս Հակակոռուպցիոն կոմիտեում քննվում է ՀՀ քրեական օրենսգրքի 435 և 436-րդ հոդվածների 1-ին մասերով, ինչպես նաև 256 -րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական վարույթը: Խոսքը կաշառք ստանալու, կաշառք տալու և իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ վստահված գույքը հափշտակելու հանցակազմերի մասին է։ Այս գործով Ռ. Դանիելյանի դեմ հաղորդում են ներկայացրել մեկ տասնյակից աշխատակիցներ: Թե ինչ կարգավիճակ ունի այս գործով Ռ. Դանիելյանը, Հակակոռուպցիոն կամիտեն դեռևս չի հայտնել»,- գրել է լրատվամիջոցը։ Ավելի վաղ հայտնել ենք, որ 2024 թվականի հունիս-հուլիս ամիսներին Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում մանկապարտեզում աղաղակող խախտումներ էին բացահայտվել։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։ |

«Իշխանությունն ու «սոցցանցային ընդդիմությունը» կարողանում են օրակարգը կրկին վիժեցնել». Շիրազ Խաչատրյան
9002:06
Զելենսկին և Մերցը համաձայնության չեն եկել Ուկրաինայի՝ ԵՄ անդամակցության վերաբերյալ
19200:30
«Նիկոլ Փաշինյանն առաջարկում էր տարբերակ բենզինի թանկացման դեմ». Արշակ Սարգսյան (տեսանյութ)
11100:18
Վան Գոգի՝ 50 տարուց ավելի գաղտնի պահված նկարը հանվել է աճուրդի
23000:07
FlyDubai-ի հրամանատարը չի նկատել երկրորդ օդաչուի՝ հարձակման նախապատրաստվելը, քանի որ նա վեր էր կացել՝ աղոթելու
196Երեկ, 23:06
OpenAI-ի անվտանգության ղեկավարը հրաժարական է տվել՝ քննադատելով ընկերությանը
267Երեկ, 22:36
