Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 20 փետրվարի, 2026 թ.

«Արցախցիների միջազգային իրավունքի հաշվին փորձում է 100-150 մլրդ կոմպենսացիայի պահանջը «ջրել»». Տիգրան Պետրոսյան

52
Այսօր, 19:06
«Արցախցիների միջազգային իրավունքի հաշվին փորձում է 100-150 մլրդ կոմպենսացիայի պահանջը «ջրել»». Տիգրան Պետրոսյան

Արցախցի հասարակական գործիչ Տիգրան Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ադրբեջանը դատական հայցեր ունի Հայաստանի դեմ՝ 30 տարվա «օկուպացիայի» ժամանակ շրջակա միջավայրի վնասի, գույքի ոչնչացման համար և պահանջում է կոմպենսացնել այդ ամենը։ Գումարի չափը 100 մլրդ դոլարից ավել է կազմում (մոտ 150 մլրդ)։
Հայաստանի ղեկավարությունը քննարկում էր հարաբերությունները կարգավորելու նպատակով դատական ​​հայցերի «հայելային» մերժման հնարավորությունը։
Խոսվում է նաև նրա մասին, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո, մեկ ամսվա ընթացքում կողմերը կհրաժարվեն բոլոր ընդդեմ դատական հայցերից։
Եթե պարզ բառերով խոսենք՝ Փաշինյանը արցախցիների միջազգային իրավունքի՝ սեփականության հաշվին փորձում է 100-150 մլրդ կոմպենսացիայի պահանջը «ջրել»։
Փաստորեն ստացվում է, որ Հայաստանի բեռը թեթևացնելու համար Փաշինյանը հիմա էլ արցախցիների մեկ այլ միջազգային իրավունքն է պատրաստ զոհաբերել՝ մարդու սեփականության իրավունքը։
Աբսուրդ է չէ՞, մարդը մեզ նույնիսկ իր քաղաքացիները չի համարում, բայց մեր միջազգային իրավունքները «ռասխոդ» անելով «բազարա» փորձում փակի…
Պարոն Փաշինյան, այդ գործարքը անելու համար Դուք պարտավոր եք գոնե մեր գույքի մի մասը փոխհատուցել, հակառակ դեպքում Դուք ոչ իրավական, ոչ բարոյական իրավունքը չունեք՝ մեր ունեցվացքի հաշվին «բազարներ» փակել…»:

Աղբյուրը`   Տիգրան Պետրոսյան