Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 20 փետրվարի, 2026 թ.

«Բնականաբար «չարի ճամբարից» կլինեն ջղաձգումներ»․ Արմեն Հովասափյան

62
Այսօր, 16:36
«Բնականաբար «չարի ճամբարից» կլինեն ջղաձգումներ»․ Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երեկ ուշ երեկոյան Եպիսկոպոսաց ժողովի տարածած հայտարարությունը ոչ միայն տպավորիչ ու ազդու էր, այլև ամբողջովին ցույց էր տալիս Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ողջ համայնքն ու էությունը՝ թե ինչպես պետք է միասնական պայքարել չարի դեմ՝ միաժամանակ հավատարիմ մնալով Աստծուց ճառագող խաղաղությանը։
Այս հայտարարությունն առաջին հերթին ուղերձ էր հայ հանրությանը, որ եկեղեցին անսասան է՝ ինչպես Արարատ լեռը, և Ուխտին հավատարիմ հոգևոր դասը մշտապես կանգնած է Վեհափառ Հոր կողքին։
Այս առիթով, բնականաբար, «չարի ճամբարից» կլինեն համապատասխան ջղաձգումներ։ Գրեթե կասկած չունեմ, որ Փաշինյանը առաջիկա պատեհ առիթով անդրադառնալու է այս դրվագին՝ ընդգծելով, թե իր կողմից «դրսի ուժերին ծառայելու» պնդումն ապացուցվել է, թե «Մայր Աթոռը փորձում են երկրից դուրս տանել», «գանձերը-մանձերը» և այլն։ Կարճ ասած՝ այս մասով ասելիք չունի, քանի որ բախվել է մեծ ժայռի, ինչին իրականում չէր սպասում։ Մեր աչքի առաջ եկեղեցու դեմ արշավը մի քանի «սեզոն» ունեցավ, որոնցից ոչ մեկը փաստացի չաշխատեց։
Նիկոլի համար գերխնդիր է Սփյուռքում ուժեղ եպիսկոպոսաց դաս լինելու փաստը․ նա իր առաջ խնդիր է դրել «Ամենայն հայոց» տերմինը հանել եկեղեցու խոսակցականից, որպեսզի լինի «Հայաստանի կաթողիկոս», քանի որ, ինչպես ինքն է անընդհատ կրկնում, ինքը «29743 քառակուսիի վարչապետն է», ուստի այդ տրամաբանությամբ պետք է լինի նաև Կաթողիկոսը։
Իմ կարծիքով՝ մինչև ընտրությունները Փաշինյանը կտրուկ գործողությունների չի գնա, քանի որ հասկանում է, որ որքան հակաեկեղեցական դրսևորումները սրում է, մարդկանց մոտ իր դեմ ուղղված ապատիան էլ ավելի է խորանում։ Չնայած կա նաև մեկ տարբերակ․ քանի որ նա ոչ ստանդարտ ու անսպասելի քայլերի կողմնակից է, չի բացառվում, որ, օրինակ, Կաթողիկոսին կալանավորելու հրաման տա՝ փորձելով այդ կերպ անհատապես ճնշել եպիսկոպոսներին և իր սատանայական պլանը կյանքի կոչել»։

Աղբյուրը`   Արմեն Հովասափյան