«Իրանի միջուկային ծրագիրը ռազմական լուծում չունի»․ Արաղչի
![]() Միջուկային հարցը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական ներկայության մեծացման և Թեհրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների մասին լուրերի ֆոնին։ «Իրանի միջուկային ծրագիրը ռազմական լուծում չունի։ Սա արդեն ապացուցվել է անցյալ տարի, երբ մեր միջուկային օբյեկտների վրա խոշոր հարձակում տեղի ունեցավ»,- նշել է նա՝ MSNBC-ին տված հարցազրույցում։ Պաշտոնյան հավելել է, որ միջուկային տեխնոլոգիաները «չեն կարող ոչնչացվել ռմբակոծությամբ»։ «Միակ լուծումը դիվանագիտությունն է, այդ պատճառով էլ ԱՄՆ-ն վերադարձել է բանակցությունների սեղանի շուրջ և ձգտում է համաձայնության։ Մենք պատրաստ ենք դրան (համաձայնությանը – խմբ.)։ Մենք պատրաստ ենք խաղաղության, մենք պատրաստ ենք դիվանագիտության և բանակցությունների, ինչպես որ պատրաստ ենք պատերազմի»,- հավելել է Արաղչին։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
