«Մեծ Բրիտանիան թույլ չի տվել ԱՄՆ-ին իր բազաներն օգտագործել Իրանին հարվածելու համար»․ #TheTimes
![]() Լոնդոնը թույլ չի տվել ԱՄՆ-ին բրիտանական բազաներն օգտագործել Իրանին հարվածելու համար, հայտնում է The Times-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին: Նշվում է, որ խոսքն Անգլիայի Գլոսթերշիր կոմսության Ֆեյրֆորդ քաղաքում և Հնդկական օվկիանոսի Դիեգո Գարսիա կղզում գտնվող բրիտանական ռազմաօդային բազաների մասին է: Լրատվամիջոցի տվյալներով՝ Սպիտակ տունն Իրանին հարվածելու ծրագիր է մշակում, որը նախատեսում է այդ բազաների օգտագործումը։ Երկու բազաներն էլ օգտագործվել են ԱՄՆ ռազմաօդային ուժերի կողմից: Սակայն, Լոնդոնի և Վաշինգթոնի միջև կնքված համաձայնագրի համաձայն, բազաները կարող են օգտագործվել միայն այն ռազմական գործողությունների համար, որոնք նախապես հաստատվել են բրիտանական կառավարության կողմից: Նշվում է, որ բրիտանական իշխանությունները թույլտվություն չեն տվել, քանի որ մտավախություն ունեն, որ դա միջազգային իրավունքի խախտում կլինի: Լրատվամիջոցը նշում է, որ դրա ֆոնին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է աջակցել այն գործարքին, որի համաձայն Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի կառավարությունը մտադիր էր Հնդկական օվկիանոսում գտնվող Չագոս կղզիները վերադարձնել Մավրիկիոսին: Այդ կղզիներից մեկում՝ Դիեգո Գարսիա կղզում, գտնվում է քննարկվող ռազմական բազաներից մեկը: Թրամփը Truth Social սոցիալական մեդիա հարթակում քննադատել էր կղզիները հանձնելու որոշումը: |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
