Երևան`   +4 °C
Այսօր`   Շաբաթ, 21 փետրվարի, 2026 թ.

«Տպավորություն է` իշխանությունը դիտավորյալ աչքաթող է արել կրիմինալ վիճակը»․ Դերենիկ Մալխասյան

54
Այսօր, 22:18
«Տպավորություն է` իշխանությունը դիտավորյալ աչքաթող է արել կրիմինալ վիճակը»․ Դերենիկ Մալխասյան

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եթե իրար կողք դնես Հայաստանում վերջին օրերի քրեական խրոնիկայի մի քանի դեպքեր, կարող է սարսափահար լինես։
․Սևան քաղաքի հրապարակում դանակահարելով սպանվել է 20-ամյա երիտասարդ։

Գյումրու կենտրոնական փողոցներից մեկի կանգառում 4-5 հոգով դանակահարել են մի տղամարդու։
․Արմավիրի բանտ տանող ճանապարհի ցուցանակի վրա քաղաքացու մարմին է կախված եղել։
․Երևանում մեծ «ռազբորկա»՝ 9 վիրավոր, 1 մահացած։
Տպավորություն է՝ իշխանությունը դիտավորյալ աչքաթող է արել կրիմինալ վիճակը ու վրեժ են լուծում հասարակությունից։
Փաշինյան Նիկոլը տապալել է նաև երկրի ներքին անվտանգության ապահովը, սերմանված է ներհասարակական թշնամանք ու ատելություն։
Իրավապահ համակարգը քրեածին իրավիճակով զբաղվելու փոխարեն ընկած է հոգևորականների ու ընդդիմադիրների հետևից»։