Երևան`   +10 °C
Այսօր`   Կիրակի, 22 փետրվարի, 2026 թ.

«Գալու է մի պահ, երբ պատմական իրավունքներն ավելի կարևոր են լինելու, քան ֆորմալ իրավունքները». Արա Պողոսյան

64
Այսօր, 12:18
«Գալու է մի պահ, երբ պատմական իրավունքներն ավելի կարևոր են լինելու, քան ֆորմալ իրավունքները». Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Գալու է մի պահ, երբ պատմական իրավունքներն ավելի կարևոր են լինելու, քան ֆորմալ իրավունքները։
Եվրասիայի նոր վերաձևակերպման համար կա երկու ճանապարհ՝ ազգերի ինքնորոշման կամ պատմական իրավունքների։ Վեստֆալյան աշխարհակարգի հիմքում դրվեց Եվրասիայի վերաձևակերպման առաջին մոտեցումը՝ ազգերի ինքնորոշման, սակայն հաջորդ աշխարհակարգի հիմքում ամենայն հավանականությամբ կլինի այս երկու մոտեցումների սիմբիոզը:
Բժեզինսկին ասում էր, որ ով տիրի Եվրասիային, նա կտիրի աշխարհին։ Ու պատահական չէ, որ ԱՄՆ-ն ամենամեծ ու ամենածասխատար ուշադրությունը սևեռել է հենց Եվրասիայի վրա, որի սիրտը բաբախում է Մերձավոր Արևելքում»:

Աղբյուրը`   Արա Պողոսյան