«Մեղրիի հատվածը պատմականորեն կառավարվում էր Ադրբեջանի երկաթուղիների կողմից»․ Մամեդյարով
![]() Ադրբեջանի նախկին արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Vesti.az-ին տված հացազրույցում նշել է, որ TRIPP-ի իրականացման փաստաթուղթն առաջին հերթին ծառայում է որպես իրավական հիմք տեխնիկատնտեսական ուսումնասիրության և նախագծահետազոտական աշխատանքների մեկնարկի համար։ «Դրա ստորագրումը միայն առաջին քայլն է, որին պետք է հաջորդեն մանրամասն բանակցություններ։ Ադրբեջանը պարտավոր է լիիրավ մասնակցություն ունենալ երկու ուղղություններով՝ Հայաստանի կառավարության հետ և ամերիկյան կողմի հետ՝ ինչպես օպերատոր ընկերության, այնպես էլ ԱՄՆ կառավարության հետ։ Քննարկման հիմնական թեման պետք է լինի երկաթուղային հատվածի շահագործման կոնկրետ իրավական և տեխնիկական ռեժիմը»,- ասել է նա։ Մամեդյարովի խոսքով՝ կա հիմնարար իրավական խնդիր, որի արմատները գալիս են խորհրդային անցյալից. երկաթուղու Մեղրիի հատվածը պատմականորեն կառավարվում էր «Ադրբեջանի երկաթուղիների» կողմից, այլ ոչ թե համահանրապետական ցանցի։ Սա հիմք է ստեղծում Ադրբեջանի կողմից այս ենթակառուցվածքի համար հատուկ կարգավիճակի հնարավոր պահանջների համար։ «Հաշվի առնելով, որ 1938 թվականին Հայաստանն իր երկաթուղիների վերահսկողությունը փոխանցել է Ռուսաստանին, անհրաժեշտ է իրավական պարզաբանում. արդյո՞ք այս փոխանցումը տարածվել է այն հատվածի վրա, որը փաստացի գտնվում էր Ադրբեջանի իրավասության ներքո: Հետևաբար, կառավարությունը և «Ադրբեջանական երկաթուղիները» պետք է խորհրդակցեն իրենց ռուս գործընկերների հետ՝ այս ակտիվի իրավական կարգավիճակը պարզաբանելու համար»,- նշել է Մամեդյարովը: |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
