«Աստղիկ» բժշկական կենտրոնում նորածին է մահացել
![]() Հունվարի 14-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը Երևանի բնակիչ 29-ամյա Ռոբերտ Գ․-ն իր կնոջը տեղափոխել է «Աստղիկ» բժշկական կենտրոնի ծննդատուն, որտեղ պետք է լույս աշխարհ գար նրանց առաջնեկը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխայի մայրն առողջական խնդիրներ երբևէ չի ունեցել, հետազոտվել է բժիշկների կողմից, որից հետո բժիշկն ամուսնուն հայտնել է, որ կնոջ մոտ ամեն ինչ իդեալական է, առողջական ոչ մի խնդիր չունի, ու առաջիկա ժամերին երեխան կծնվի։ Հայրն իր ընտանիքի անդամների հետ հիվանդանոցից տեղ չեն գնացել՝ սպասելով բարի լուրին։ Սակայն կարճ ժամանակ անց հիվանդանոցից հորը տեղեկացնում են, որ նորածինը, ով տղա էր, ծննդաբերության ժամանակ մահացել է։ Մայրը նույնիսկ դիմել է նրանց՝ ասելով, որ կարող են նաև կեսարյան հատում անել, մինչդեռ բուժքույրը հայտնել է, որ ինքը դրա իրավունքը չունի։ Նորածնի հարազատներն ասել են, որ իրենք երեխայի մահվան մեղավոր են համարում «Աստղիկ» բժշկական կենտրոնի բժշկուհիներ Սվետլանա Վարազդատովնային և Հասմիկ Հարությունյանին։ Այսօր դեպքի մասին ծնողները դիմում են ներկայացրել ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ»։ |

Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
183Երեկ, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
160Երեկ, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
276Երեկ, 21:25
Ստամբուլում 15-ամյա աղջիկը դանակով հարձակվել է աշակերտների վրա (տեսանյութ)
206Երեկ, 14:24
Կոնգո գետում երկու նավերի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել
266Երեկ, 13:36
Հարազատների պնդմամբ՝ ուսուցչուհին ծեծել է 2-րդ դասարանի աշակերտուհուն (տեսանյութ)
140Երեկ, 13:18
