Երևան`   -4 °C
Այսօր`   Ուրբաթ, 16 հունվարի, 2026 թ.

74-ամյա Սլավիկ Պողոսյանը որոնվում է որպես անհետ կորած

70
Այսօր, 18:18
74-ամյա Սլավիկ Պողոսյանը որոնվում է որպես անհետ կորած

ՆԳՆ ոստիկանությունը հայտնում է. «74-ամյա Սլավիկ Պողոսյանը որոնվում է որպես անհետ կորած
Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1951 թվականին ծնված Սլավիկ Պողոսյանը:
Նա հունվարի 15-ի կեսօրին դուրս է եկել Ազատության պողոտայի բնակարանից և այլևս չի վերադարձել։
Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել Ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02»: