«Զարմանում եմ, որ հակաեկեղեցական արշավին միացել է նաև «Հանրապետություն» կուսակցությունը»․ Սուրեն Սուրենյանց
![]() «Զարմանում եմ, որ Նիկոլ Փաշինյանի պաշտպանությանը՝ հակասահմանադրական, հակաեկեղեցական կամպանիայում, լծվել է նաև «Հանրապետություն» կուսակցությունը, այն պարագայում, երբ որ 10 տիրադավների հայտարարությունը վստահաբար գրվել է վարչապետի աշխատասենյակում, և սլաքներն արդեն ուղղվում են Վազգեն Սարգսյանի դեմ»,- այս մասին «24Նյուզ»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։ «Այսինքն՝ ակնարկում են, որ Վազգեն Սարգսյանը խորթ մեթոդներ է բանեցրել, իսկ ես հավաստում եմ, որ բացարձակապես չեն եղել խորթ միջամտություններ։ Նույնիսկ կասկած չէր հարուցվում, որ Գարեգին Բ-ն հաղթելու էր այդ ընտրություններում»,- նշեց Սուրենյանցը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ տիրադավ եպիսկոպոսները, խոսելով այն մասին, թե իբր Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն 1999 թ-ին դարձել է Հայրապետ ահաբեկության և ճնշումների մթնոլորտում, ուղղակիորեն մեղադրում են այդ օրերի իշխանության իրական կրող Վազգեն Սարգսյանին։ «Այս պատմության հաջորդ թիրախը դառնալու է Վազգեն Սարգսյանը։ Ինձ զարմացնում է իրենց Վազգեն Սարգսյանի գծի շարունակողներ համարողների լոյալությունը այս հակաեկեղեցական, հակաաստվածային արշավին»,- նշեց քաղաքագետը։ |

Ամենայն Հայոց կաթողիկոսի վերաբերյալ ներկա պահին քրեական վարույթ առկա չէ
1819:18
«Հուսիկ աբեղա Սմբատյանը նշանակվել է Գևորգյան ճեմարանի և Վազգենյան դպրանոցի տեսուչ»․ Մայր Աթոռ
6018:54
«Լավ է, երբ գերտերության առաջնորդը ջերմ հարաբերություններ ունի ՀՀ ղեկավարի հետ»․ Թաթուլ Հակոբյան
7718:12
«Մի՛ մասնակցեք խաղարկային հոլովակներում»․ Մհեր Մկրտչյան (տեսանյութ)
11316:36
«Պատերազմ տեսած երկրում ապաստարանները կա՛մ փակ են, կա՛մ վերածված պահեստների ու աղբանոցների»․ Սոնա Աղեկյան (տեսանյութ)
9516:18
«Կարող ա՞ սպասում եք՝ արևը դուրս գա ու մաքրի փողոցները»․ Արմենակ Դանիելյան (տեսանյութ)
5915:30
