Ավստրալիայում ուժի մեջ է մտել սոցիալական ցանցերի` աշխարհում առաջին արգելքը երեխաների համար
![]() Ավստրալիայում ուժի մեջ է մտել աշխարհում առաջին օրենքը, որն արգելում է 16 տարեկանից փոքր երեխաներին սոցիալական ցանցեր մուտք գործելը։ Հարթակները արգելափակել են դրանց մուտքը՝ մինչև 49.5 միլիոն ավստրալական դոլար (33 միլիոն ԱՄՆ-ի դոլար) տուգանքների սպառնալիքով, հաղորդում է Reuters-ը։ Օրենքն ընդունվել է 2024 թվականի նոյեմբերին։ Սոցիալական ցանցերի սեփականատերերին մեկ տարի ժամանակ է տրվել տարիքային ստուգման մեթոդ մշակելու և 16 տարեկանից փոքր ավստրալացիների մուտքն իրենց հարթակներ արգելելու համար։ Վարչապետ Էնթոնի Ալբանեզեն հայտարարել է, որ օրենքը նպատակ ունի աջակցելու երիտասարդներին և նվազեցնելու լրատվական հոսքերի և ալգորիթմների կողմից գործադրվող ճնշումը։ Նա խորհուրդ է տվել երեխաներին նոր սպորտաձևով զբաղվել, գիրք կարդալ և ժամանակ անցկացնել ընտանիքի և ընկերների հետ՝ հեռախոսներով ժամանակ անցկացնելու փոխարեն։ Արգելքը ներկայում վերաբերում է 10 սոցիալական ցանցերի, բայց կառավարությունը կթարմացնի ցանկը, երբ նոր հարթակներ ի հայտ գան։ Գրեթե բոլոր ընկերությունները հայտարարել են, որ կստուգեն օգտատերերի տարիքը սելֆիների միջոցով։ Նրանք կարող են նաև ստուգել վերբեռնված փաստաթղթերի կամ բանկային քարտերի միջոցով։ |

Հելոուին՝ Սպիտակ տանը․ Թրամփը հյուրընկալել է հարյուրավոր երեխաների (տեսանյութ)
47930.10.2026, 09:43
Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել, ծնողները դեռ հայտնի չեն
22726.10.2026, 19:12
Հայաստանը՝ «Մանկական Եվրոտեսիլ 2026»-ի հաղթող (տեսանյութ)
29525.10.2026, 01:36
«Հայաստանն էլ պետք է ընդօրինակի»․ Սամվել Հայրապետյան
22424.10.2026, 14:00
«Հայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ»․ ՇՎՏՄ
13720.10.2026, 11:06
18-ամյա Ալվարդ Նահապետյանը 4 կգ 830 գրամ քաշով տղա է ունեցել
20730.09.2026, 14:00
