Թրամփը Մեքսիկային սպառնացել է նոր մաքսատուրքերով
![]() ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Մեքսիկայի նկատմամբ 5%-ի չափով մաքսատուրք կսահմանի՝ ջրի մատակարարման պայմանագիրը խախտելու պատճառով։ Այս մասին նախագահը գրել է՝ Truth Social-ում։ «Այս պահին Մեքսիկան չի արձագանքում (ԱՄՆ-ի հարցումներին-խմբ.), և սա շատ անարդար է ամերիկացի ֆերմերների նկատմամբ, ովքեր արժանի են այդքան անհրաժեշտ ջրին։ Ահա թե ինչու եմ ես պատրաստել փաստաթղթեր, որոնք թույլ են տալիս Մեքսիկայի նկատմամբ 5% մաքսատուրք սահմանել, եթե այդ ջուրն անհապաղ չմատակարարվի»,- գրել է Թրամփը։ Ինչպես The Washington Post-ը հայտնել է 2024 թվականի մայիսի 17-ին, Մեքսիկան տասնամյակներ շարունակ խախտել է պայմանագիրը՝ «դիմադրելով ԱՄՆ-ի ջրի մատակարարման իրականացմանը», քանի որ ինքը նույնպես տառապում է երաշտից։ Երկրները 1944 թվականին ստորագրել են պայմանագիր, որի համաձայն Մեքսիկան համաձայնել է յուրաքանչյուր հինգ տարին մեկ Ռիո Գրանդե գետի ավազանից ԱՄՆ ուղարկել մոտավորապես 2.2 միլիարդ խորանարդ մետր ջուր, մինչդեռ ԱՄՆ-ն համաձայնել է Կոլորադո գետից հակառակ ուղղությամբ ուղարկել 1.8 միլիարդ խորանարդ մետր ջուր։ |

«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
141Երեկ, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
154Երեկ, 14:24
«Գևորգ Պապոյանն է աշխարհից կտրվել 2 անգամ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
127Երեկ, 13:18
«Անցած տարի մենք ավելի քան 2 անգամ աշխարհից արագ ենք զարգացել»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
130Երեկ, 13:00
«Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, 30 տոկոս գազի մաքսատուրք կարող է ավելանալ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
146Երեկ, 12:30
«Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
121Երեկ, 11:24
