«ՀՀ-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը լայն հնարավորություններ է բացում նաև ԵՄ-ի համար»․ Մերց
![]() Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում նշել է, որ Գերմանիան մեծապես շահագրգռված է Եվրոպայի հետ Հայաստանի մերձեցմամբ․ «Մենք մեծ շահագրգռվածություն ունենք Եվրոպայի հետ Հայաստանի մերձեցմամբ։ Կոնկրետ նախագծերի շուրջ պայմանավորվածություն ունենք, Գերմանիան կօգնի Հայաստանին նաև մի շարք նախագծերում էներգամատակարարման ոլորտում ՝ այս ոլորտում ավելի մեծ անկախության հասնելու համար»։ «Մենք ուշադիր հետևում ենք Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին՝ մասնավորապես, Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացին: Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը համագործակցության լայն հնարավորություններ է բացում նաև Եվրոպական միության համար»,- նշել է Մերցը: Նա նաև ընդգծել է, որ Գերմանիան մեծ սիրով ընդունել է այն հանգամանքը, որ Հայաստանը ցանկանում է շատ ավելի սերտացնել հարաբերությունները Եվրոպական միության հետ: «Մենք գիտենք նաև այն, որ Եվրամիության անդամ դառնալու համար շատ նախադրյալներ, չափանիշներ պետք է բավարարվեն: Արդյոք դա լինելու է ասոցացման պայմանագրով, թե ոչ, պետք է որոշի տվյալ երկիրը: Մենք ցանկանում ենք քայլ առ քայլ ինտենսիվացնել մեր հարաբերությունները Հայաստանի հետ, և մեր համատեղ ընդունած հռչակագրի մեջ էլ դա ասվել է գրավոր: Դա ճիշտ ուղղությամբ ընթացող ճանապարհն է և պատմական շանս է Հայաստանի համար»,- նշել է Գերմանիայի կանցլերը: |

«Սոլովյովը պետք է զրկվի ՀՀ կողմից իրեն տրված Պատվո շքանշանից». Արուսյակ Ջուլհակյան
4713:48
«Այժմ առավել կարևոր է թվում ԱՄՆ նախագահի՝ Իրանի նկատմամբ գործողությունների որոշումը»․ Վարդան Ոսկանյան
6413:36
«Ցույցերն արյունալի են դարձրել՝ Թրամփին միջամտելու առիթ տալու համար»․ Արաղչի
8213:08
«Իրանը, կարծես, սկսել է հատել կարմիր գիծը»․ Թրամփ (տեսանյութ)
7112:54
«Ադրբեջանը՝ առաջնային գործընկեր, Հայաստանը՝ ճնշման ենթակա օբյեկտ»․ Սուրեն Սուրենյանց
8211:54
«Եթե ԱՄՆ-ն չվերցնի Գրենլանդիան, դա կանեն Ռուսաստանը կամ Չինաստանը»․ Թրամփ (տեսանյութ)
15411:24
